o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.06.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Երեւի ցանկացած ոք, վերհիշելով իր դպրոցական տարիները, կհիշի, որ դպրոցում կամ թաղում միշտ կար ինչ-որ մեկը, ում դեմքի վրա, կարծես թե, գրված լիներ «բամփիր գլխիս»: Քաղաքական դաշտում այդպիսի զարմանալի ու խղճալի դերում է «Ժառանգության» ձախողական կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում գլխին քաղաքական առումով «բամփում» է ցանկացած անցնող-դարձող: Հիմա էլ այդ հերթը հասել էր Արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ով մեկնաբանել էր Րաֆֆի Հովհաննիսյանի «թավշյա հեղափոխություն» իրականացնելու մասին հայտարարությունը. «Ես պետք է իմ ուրախությունը հայտնեմ, որ տարիներ շարունակ «թավշյա հեղափոխության» մասին խոսողներն անընդհատ ասում էին, որ վաղն են դա իրականացնելու, բայց հիմա մի քանի ամսով հետաձգել են»: Դե ինչ ասես, այդպիսին է բարեւասեր կուսակցապետի բախտը:

ԶԱՐՄԱՆՔ

Այժմ բավականին շատ քննարկվում է բանակում չծառայած պաշտոնյաների որդիների հարցը: Համացանցը լեցուն է այդ տեղեկատվությամբ, սակայն մեջներից մեր ուշադրությունը գրավեց եւ զարմանալու առիթ տվեց նախարար Դավիթ Լոքյանի որդին` ՍԵՐԳԵՅ ԼՈՔՅԱՆԸ: Լրագրողների հետ զրույցում նա ասել էր. «Դեռեւս 99 թվականից պարբերաբար, ալերգիայի հետ կապված, բուժումներ եմ ստացել, այդ ալերգիկ վիճակը ինձ մոտ երբեք չի անցնում: Այսինքն` բուժական հաստատությունում գտնվելու անհրաժեշտություն է եղել»: Բայց ստույգ չգիտեր, թե արդյոք ալերգիան ծառայությունից ազատելու հիմք է: Դրա առնչությամբ վերհիշեցի իմ սեփական կենսագրության որոշ դրվագներ: Թեեւ մանկուց ունեի ալերգիա, սակայն 1993-ին սպայական զորակոչով առաջնագծում հայտնվելուց հետո մեկընդմիշտ ազատվեցի այդ տհաճ երեւույթից, ինչի առնչությամբ շնորհակալ եմ Արաբկիրի զինկոմիսարիատին:

Երեւի թե, բոլորիս է ծանոթ ժողովրդական բնորոշումը, որ տրվում է պնդերես եւ անամոթ մարդկանց` «երեսը պադոշ ա»: Այդ զարմանալի բնորոշմանը լիովին համապատասխանում է տխրահռչակ ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏԸ: Ժամանակին նրան ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց, բայց այդպես էլ նա հրաժարական չտվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: Հիմա էլ 30 կողմ, 3 ձեռնպահ ձայներով նա հեռացվել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական խմբից, բայց ինչքան էլ զարմանալի լինի, այդպես էլ հրաժարական չի տալիս` թերեւս սպասելով, որ ԵԽԽՎ քվեարկությամբ իրեն պաշտոնանկ անեն: Դե ինչ, նա թերեւս այնքան է Բաքվի նավթադոլարներ եւ սեւ խավիար զխտկվել, որ երեւի թե չի հասցրել մինչեւ վերջ կատարել սուլթան Իլհամի բոլոր հանձնարարությունները:

Բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ այս կամ այն ոլորտում վարկանիշ շնորհող միջազգային կազմակերպությունները իրենց թվերը վերցնում են առաստաղից կամ մատից են ծծում: Ահավասիկ, GLOBAL FIREPOWER միջազգային վերլուծական կենտրոնի «Ռազմական հզորության գլոբալ ինդեքս-2017»-ում Հայաստանը 132 երկրների շարքում զբաղեցրել է 95-րդ տեղը: Վարկանշային ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է 59-րդ տեղը, Վրաստանը` 80-րդ տեղը, իսկ Իրանը` 20-րդ տեղը: Ցանկում առաջատարն ԱՄՆ-ն է, նրան հետեւում է Ռուսաստանը, այնուհետեւ` Չինաստանը: Զարմանալի է, այդ ինչո՞վ են չափում ռազմական հզորությունը, որ ստացվում է, թե Վրաստանն իբր ռազմական առումով էապես մեզանից ուժեղ է, իսկ Ադրբեջանն այնքան ուժեղ է, որ անցյալ տարվա ապրիլին ոչ թե ծեծ պետք է կերած լիներ, այլ հասներ Երեւան: Դե ինչ ասես, երեւի թե, վարկանիշային թվերի համար էլ վճարողներ են գտնվել:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА