o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

20.06.2017 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 

(ՊԱՐՏԱԴԻՐ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունը մնում ա գա մեր ընտանիքների պլանավորմամբ զբաղվի ու պըրծ:

 

ՓՈՒԼԱՅԻՆԻՑ` ՓԱԹԵԹԱՅԻՆԻ

(ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀՎԿ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ԱՐԹՈՒՐ 

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳԻՆ` ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ)

Վանաձորի քաղաքապետարանից հայտնում են, որ չնայած իրենք արդեն ՀՎԿ-ի որոշ անդամների փուլային տարբերակով ձեռք են բերել, բայց, այնուամենայնիվ, փաթեթայինը ավելի էժան ա:

 

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԿԱՄ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

Ըստ Զարուհի Փոստանջյանի` Երեւանի ավագանու «Երկիր ծիրանիի» երկու անդամների մոտ ծիրանի փոխարեն այլ միրգ էր թաքնված:ՀԱՐՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻՑ

Կուզեի՞ր Ֆրանսիայի նախագահ դառնալ, բայց կնիկդ տատուդ տարիքին լիներ:

 

ԱՋԱԲՍԱՆԴԱԼ

Էս ինչ զուլում աշխարհ ա. մակարոնի երկիրը Իտալիան ա, իսկ Մակրոնը Ֆրանսիայում ա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում հաղթում:

 

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆԸ 

ՆԵՐՍՈՒՄ Ա

(ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՄԱԿԱՐԳԵԼԻ 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 

ԿՈՆՅԱԿՈՎ ԵՎ ԾԻՐԱՆՈՎ 

ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը ցուցահանդեսին ծիրան եւ կոնյակ է ներկայացրել` նկատի ունենալով նրանց մեջ եղած էներգետիկ արժեքը եւ կիլոկալորիան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА