o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.06.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք «ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈՐԴ» նախաձեռնությունը, որ աչքերն ու ականջները չորս արած հետեւում էր ԱԺ ընտրություններին, իսկ այնուհետ, երբ դրա մաս կազմող կազմակերպություններից մեկը որոշեց դիտարկել նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները` նախաձեռնության կազմում եղած ՀԿ-ները գզվռտվեցին ու իրար մեղադրեցին այդ անունը ապօրինի օգտագործելու մեջ: Եվ ահա թերթերից մեկը զարմանալի տեղեկություններ է հրապարակում այդ նախաձեռնության մասին` որ ԵՄ գրասենյակից ստացել էին 462 հազար եվրո դրամաշնորհ, այնուհետ ծախսերի վերջնական թվի մեջ խուճուճ բան տեղի ունեցավ, եւ...  ըստ «168 ժամ»-ի. «ԱԺ ընտրությունների ավարտից շատ չանցած` ապրիլի կեսերին, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ փաստաբան Տիգրան Եգորյանը լրատվամիջոցներին հայտնեցին, թե բազմաթիվ դեպքերում դիտորդները անբարեխիղճ են գտնվել` խախտելով էթիկայի կանոններն ու իրենց կողմից առաջադրված չափանիշները: Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ նախաձեռնության հարյուրավոր դիտորդներ, ովքեր մասնակցել են ԱԺ ընտրություններին, դժգոհում են, քանի որ իրենց չեն վճարում խոստացված 15 հազարական դրամները»: Հիմա դա «Քաղաքացի դիտո՞րդ», թե` «քաղաքացի քցող» նախաձեռնություն էր: Դե ինչ, մնում է ենթադրել, որ դիտորդներին չեն վճարել, քանզի ակնկալվող «ահավոր խախտումների» մասին ոչինչ չեն կարողացել բերել:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ամենանեղ պահին համացանցից օգտվող մեր հայրենակիցներին բավականին դաժան քաշեց «ՖԵՅՍԲՈՒՔԸ»: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ արդեն սովոր են, որ եթե առաջնագծում բան է պատահում` միանգամից գտնում են ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը եւ այդտեղ կարդում հավաստի պաշտոնական տեղեկատվություն` որն այդտեղ ավելի արագ է հայտնվում, քան` պաշտոնական կայքում: Եվ ահա, երբ հայտնի դարձավ, որ Արցախում զինծառայողներ են զոհվել, մարդիկ չգտան այդ էջը, եւ պարզվեց` արգելափակված է: Հիմա բաց է, եւ պարոն Հովհաննիսյանն այդտեղ գրել է. «Հարգելիներս իմ էջը կրկին գործում է, շնորհակալ եմ իմ լավ ընկերներին եւ հատկապես Սամվել Մարտիրոսյանին: Չարակամների ջանքերն ապարդյուն եղան»: Ուշադրություն դարձրեք` ոչ թե հակառակորդի ջանքերը, այլ` չարակամների: Այսինքն` դա մեր շուրջ ապրող եւ «յան»-ով ազգանուն ունեցող տականքների արածն էր: Երիցս իրավացի էր Նժդեհը` նշելով, որ հայի տականքն անգերազանցելի է:

Ի դեպ, տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ զգուշացրեց բոլորին, որ Ֆեյսբուքը սպասարկող արհեստական ինտելեկտը, որի գործառույթների մեջ է մտնում նաեւ ամեն օգտվողի հարմարավետ վիրտուալ միջավայրով ապահովելը, ունի թերություն, եւ Իսլամական պետության մասին գրառումներ անելիս պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինել, քանզի կարող է օգտատիրոջը դնել տեռորիստի տեղ եւ արգելափակել: Չգիտեմ ահաբեկիչների դեպքում ինչպես, սակայն մեկ այլ հարցում այդ սոցցանցը զարմանալի ճշտությամբ աշխատեց: Այսպես, այդտեղ ստեղծվել է ծիածանագույն` համասեռամոլական «սմայլիկ», բայց ուշագրավն այն է, որ այդ գործիքը Ֆեյսբուքը տրամադրեց ամենեւին ոչ բոլորին: Տողերիս օրինակին այդ աղբը չհասավ, դրանից չունեին նաեւ իմ ճանաչած նորմալ մարդիկ: Ստացվում է, որ այդ սոցցանցը շատ լավ կողմնորոշվում է, թե ով է օգտատերերից «պեդերաստ», իսկ ով` նորմալ մարդ: 

Իսկ հիմա, թեեւ զարմանալի, բայց հաճելի նորություն: Երեւանի քաղաքապետարանը վերջապես հայտարարեց Առաջին հանրապետության հիմնադիրներից փայլուն պետական քաղաքական եւ ռազմական գործիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հուշարձան-կոթողի ստեղծման մրցույթ: Հուշարձանը նախատեսված է տեղադրել Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկից ոչ հեռու, ու նման է, որ տեսանելի ժամանակում վերջապես կունենանք հուշարձան մի մարդու, ով բացի անբասիր խիզախ եւ ազնիվ լինելուց, նաեւ այնքան լավ էր մաքրել հանրապետությունը թուրքական տարրից, որ մինչեւ հիմա հարեւան մազութային սուլթանատում ոռնում են:Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА