o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.05.2016 15:26 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա: Այն  բանից հետո, երբ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ պատգամավորների հետ փակ հանդիպումից տեղեկատվությունը դուրս հանողների հետ այլեւս անցնելու ճանապարհ չկա, լույս աշխարհ եկավ զարմանալի, նաեւ արգահատելի մի իրողություն: Պարզվում է, որոշ պատգամավորներ հանդիպումը ձայնագրել են: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ. «Մեր խմբակցության պատգամավորների եւ մյուս խմբակցությունների անդամների միջեւ տարանջատում դնել չեմ ուզում: Փակ նիստին ներկա են եղել ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներ, այլեւ ուրիշ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահը: Շատ ցավում եմ, որ ոչ միայն այնտեղից են տեղեկություններ դուրս եկել, այլեւ պարզ ձայնագրություններ են արվել, ինչն անթույլատրելի է պարզապես»: Դե ինչ ասես, գյուղ չկա, որ շուն չլինի, բայց զարմանալին այն է, որ տվյալ պարագայում «շունը», հայտնի ֆիլմի հերոսի խոսքերով «դավաճան հայվան» է: 

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, անզուսպ լեզու ունենալու վնասները զարմանալի պարզությամբ ի հայտ եկան ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ բլթոցի հետեւանքով: Հիշեցնենք` խոսքը նրա այն բլթոցի մասին է, երբ հրապարակավ սկսեց խոսել Հայաստանում ատոմային զենքի կամ դրա ստեղծման հնարավորության մասին: Բագրատյանը զարմանալիորեն մոռացավ, որ ոչ թե բակի զրուցարանում լեզվին զոռ տվող սովորական մեկն է, այլ ԱԺ պատգամավոր ու ավելին` նախկին վարչապետ է, արդյունքում բանը հասավ Եվրամիության «դիվանբաշուն»: Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը հայտարարեց. «Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը` միջուկային զենքի ու դրա չտարածման հետ կապված: Դուք գիտեք մեր մոտեցումը, եւ դա շատ պարզ է»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել, որ Բագրատյանին չի կարելի մոտիկ թողնել որեւէ բարձր ամբիոնի: Ավելի լավ է, թող որձ կովեր բուծելով զբաղվի: 

Իսկ բավականին հաճախ օրիգինալ մտքեր արտահայտող, իրեն քաղտեխնոլոգ համարող ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ այս անգամ զարմանալիորեն որոշեց կարդալ ԲՀԿ-ի դամբանականը. «Կարծում եմ, ոչ միայն հասարակության եւ ոչ այնքան հասարակության ձայնն է վճռորոշ լինելու քաղաքական համայնապատկերի ձեւավորման հարցում, որքան արտաքին ուժերի դիրքորոշումը: Իսկ արտաքին ուժերի համար ԲՀԿ-ն իրենից այլեւս բան չի ներկայացնում, որ նրա վրա խաղադրույք կատարեն: Այս կուսակցությունը կարող է վերականգնվել միայն երկու դեպքում: Առաջին` երբ գտնի Գագիկ Ծառուկյանի նման լիդեր, իսկ դա շատ դժվար է: Եվ երկրորդ` երբ իր համար հաստատուն գաղափարախոսություն գտնի... Կարճ ասած` ԲՀԿ-ն իրեն սպառած կուսակցություն է»: Բայց քիչ է, որ նա «թաղեց» ԲՀԿ-ին, մի բան էլ զարմանալիորեն պնդեց` իբր ընտրությունների արդյունքները երկրից դուրս են որոշվում: Եթե այդպիսի բան ասեր կոնսպիրոլոգիայի վրա սեւեռված որեւէ տաքսիստ կամ վարսավիր, ով համոզված է, որ մեր ԱԺ պատգամավորներին նշանակում են Մոսկվայից կամ Վաշինգտոնից, դեռ կհասկանայինք, բայց երբ նման բան ասում է մի մարդ, ով ինքն իրեն քաղտեխնոլոգ է անվանում... 

Այն, որ հայերը սիրում են ստանձնել անհավատ Թովմասի դերակատարությունը, նորություն չէ: Բայց որ թերահավատ կամ անհավատ կարելի է լինել միանգամայն վճարովի հիմունքներով, դա արդեն զարմանալի նորություն է: Ահավասիկ, մի շարք գրանտներով ապրող ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ տարածել են հայտարարություն, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդամենը ընտրակեղծիքի փաթեթավորում է. «Նախագիծը բացարձակապես չի լուծում ընտրական համակարգի նկատմամբ հանրության` տարիների ընթացքում արմատացած անվստահության հաղթահարման խնդիրը: Իսկ ընտրախախտումների ռիսկերը փոքրացնելու հանրային պահանջի դիմաց առաջարկվող էլեկտրոնային տեխնոլոգիաները պարզապես հավակնում են շարունակել ընտրակեղծարարության ավանդույթը` արդեն նոր «փաթեթավորմամբ»: Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА