ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ»  ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

30.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ»  ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ


Թեեւ ՀՀ վարչապետի հռչակած «Մաքուր Հայաստան» ծրագիրը ենթարկվում է այլեւայլ քննադատությունների, թե աղբ թափողների հետեւից ընկնելու ժամանակը չէ, քանի դեռ շատ ծանր խնդիրներ կան, այնուամենայնիվ, մոտեցման տեսանկյունից դա իր պտուղները տալիս է ոչ միայն զուտ ֆիզիկական իմաստով աղբահանության հարցում: Այսպես, մայրաքաղաքի քաղաքապետարանը, արձագանքելով քաղաքացիների բողոքին, Երեւանի կենտրոնից օպերատիվորեն հեռացրեց երեք ապօրինի պաստառներ, որոնք քարոզում էին աղբային բարքեր: ԲԱՐՔԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ 
ՔԱՅԼԵՐԸ
Նշյալ աղբային պաստառները քարոզում էին համասեռամոլություն, դրա պատվիրատուն էլ այդ աղտի լոբբինգով զբաղվող հայտնի ՀԿ-ներից մեկն էր, ու դեռ մի բան էլ նրանք հույս ունեին, որ այդ զազրելի քարոզչությունը մայրաքաղաքի սրտում կմնա մեկ ամիս: Այն, որ նշյալ կազմակերպություններից այլ բան սպասելի էլ չէ, նորություն չէ: Միանգամայն նորմալ է, որ քաղաքապետարանը օպերատիվորեն վերացրեց բարքերը աղտոտող այդ աղբը: Բայց հարց է ծագում` ով էր ընդունել այդպիսի անընդունելի պաստառները տեղադրելու պատվերը: Այդ հարցում էլ հետեւողական կլինենք եւ ընթերցողներին կտեղեկացնենք: 
Այստեղ կարեւորը հետեւյալն է` շատերը այդ պաստառների բուն գոյության մասին իմացան միայն դրանց ապամոնտաժման մասին լուրերից: Այսինքն` այդ զազրելի սադրանքը կազմակերպողները մասամբ հասան իրենց նպատակին` աղմուկ ստեղծել, ու հիմա արդեն նաեւ   արտերկրյա հարթակներում վնգստոց բարձրացրին, թե խեղճուկրակ սեռական փոքրամասնությունների իրավունքները Երեւանում ահավոր ոտնահարվել են: Դա էլ տիպիկ աղբային լկտիություն` որ ապօրինի տեղադրելը նորմալ է, երեխաների կողմից այդ աղբը տեսնելը նորմալ է, իսկ ահա աղբահանությունը դարձավ իրավունքների ոտնահարո՞ւմ: 
Մեկ ուրիշ պահ, որ վերաբերում է բարքերին, քանի որ այդքան աղմկալի չէ, հանրության համար անցավ գրեթե աննկատելի: Խոսքը ճանապարհային ոստիկանների կողմից «Վերջին զանգի» ժամանակ անչափահասների կողմից ավտոմեքենաներով զվարճանալը կանխելու մասին է: Տպավորիչ է մարզերում տուգանային հրապարակ տարած ավտոմեքենաների քանակը` վերջապես ուշադրություն են դարձրել, որ նաեւ մարզերում այդ վտանգավոր խաղերը չլինեն: Եվ ամենակարեւորը` կանխարգելիչ միջոցների արդյունքում այդ օրն ունենք զրո ավտովթար եւ զրո վրաերթ: 
Կա նաեւ աղբին, այն էլ` բառիս բուն իմաստով մարդկային աղբին վերաբերող բավականին զվարճալի նորություն: Բաքու փախած դավաճան Վահան Մարտիրոսյանն էլ հիմա դավաճանեց արդեն թուրքերին, եւ հայտարարություն տարածեց, որ, այսպես կոչված, «խաղաղության պլատֆորմը» ամբողջովին Ադրբեջանի հատուկ ծառայությունների ծրագիրն է: Մյուս դավաճանը` Վահե Ավետյանը, բոլորին զվարճացրեց նրանով, որ սկսեց երդվել-պատռվել, որ ինքն ավելի լավ դավաճան է, եւ թուրքերին աղաչում-պաղատում է, մի քիչ փող տալ, որպեսզի Շվեդիայում չվերածվի անտուն բոմժի: Կարճ ասած, գործնականում ինքնաբերաբար եղան այն  օրինակները, որ հայ դավաճանները պետք չեն ոչ միայն հայերին, այլեւ` հայոց թշնամիներին: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնում է վարչության նոր կազմը. ուղիղ

ՀՐԱԺԵՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻՆ
Ի դեպ, որոշ հետաքրքիր ցուցանիշներ: Վերջին շաբաթօրյակին, ընդհանուր առմամբ, հավաքվել է առավել քան 400 տոննա աղբ: Ու նաեւ աղբի քանակը պակասեցնող կարեւոր ծրագիր կա, որ պետք է իրագործվի մինչեւ տարեվերջ` առեւտրի ցանցից պոլիէթիլենե տոպրակների գրեթե ամբողջական վերացումը եւ դրանց փոխարինումը կամ թղթե միանգամյա, կամ մշտական տոպրակներով ու պայուսակներով: Դրա շնորհիվ ամենուրեք տհաճ տեսարաններ ստեղծող եւ երկնքում սավառնող այդ աղբատեսակը տարեկան կնվազի առավել քան 800 տոննայով: Ինչեւէ, քաղաքական դաշտն էլ ազատվում է այն ուժերից, որոնք այլեւս կառուցողական քաղաքական աշխատանքի պիտանի չեն: Դեռեւս առավել քան 10 տարի առաջ էներգետիկայի փոխնախարարը շրջանառության մեջ էր դրել «ՀՀՇ-ի արտադրական թափոնները» տերմինը: Այսօր անվիճելիորեն քաղաքական արտադրական թափոնի կարգավիճակում է հայտնվել հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը, որին անվանափոխումն էլ չէր օգնել: Իսկ ինչ վերաբերում է ավելի նոր ձախողված նախագծերին, ապա քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, բավականին երկար խոսելով գլխանց սխալ կառուցված ՕՐՕ դաշինքի մասին, մասնավորապես մատնանշել է. «Պարտվելուց հետո ՕՐՕ-ի «խիզախ» առաջնորդները պարզապես ծլկեցին «մարտի» դաշտից, մեկը` ԱՄՆ, մյուսը` ՌԴ»: Դե ինչ, Վարդան Օսկանյանի սրտին միանգամայն հոգեհարազատ «կոմպլեմենտար» տարբերակ է... 
Ուշագրավ է, որ քաղաքական դաշտում էլ ընդդիմադիրները հրաժարվում են ծայրահեղական, ակնհայտորեն «աղբային» մեթոդներից: Այսպես, փողոցային պայքարի միջոցով իշխանությունը տապալելուն բացահայտորեն դեմ է «Ելքը»` դա որակելով ոչ արդյունավետ եւ դեպի ձախողում տանող ճանապարհ, եւ այդպիսի մեթոդներին չի ուզում հավանություն տալ նաեւ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»: Մինչդեռ տիկինը ժամանակին ԱԺ ամբիոնից էր սպառնում կազմակերպել խորհրդարանի եւ նախագահական նստավայրի գրավումը` «խելագարված ամբոխների» կողմից: Իսկ հիմա սուսուփուս վերցնում են մանդատները եւ գնում Երեւանի ավագանի: 

ՄԻ ՔԻՉ ԷԼ` ԱՆԱՆՑԱՆԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մայիսի 28-ին, երբ հանդիսավոր տոնվում էր Առաջին հանրապետության 99-ամյակը, սոցիալական ցանցերով տարածվեց տխուր լուսանկար, թե ինչ վիճակում են Արամ Մանուկյանի երեւանյան տունը եւ այն շենքը, ուր գտնվում էր Առաջին հանրապետության կառավարությունը: Կառավարության պատմական շենքի բախտը մի քիչ ավելին է բերել` ռեստորանի է վերածված, իսկ Արամ Մանուկյանի տունը, ավաղ, լեցուն է աղբով:
Անանցանելի խորհրդանիշներին այդպիսի վերաբերմունքն անհապաղ վերանայման կարիք ունի, ու թերեւս դա էր, որ նկատի ուներ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ մայիսի 28-ին ցիտում էր Նժդեհի խոսքը, որ մեծահարուստները պետք է իրենց քսակները դատարկեն` հանուն համազգային նպատակների: Մինչդեռ ոմանք հասցրին դա մեկնաբանել որպես առաջիկա կուլակաթափությունների նախանշան: Դե պարզ է, որ խառնակչությանը սովոր մեկնաբանների հոգին էլ հիմնավոր մաքրման կարիք ունի: 
Իսկ Սերժ Սարգսյանը Սարդարապատում հարկ համարեց հիշեցնել այն տարրական ճշմարտությունը, որը մշտապես մոռանում են օրախնդիր քաղաքական ինտրիգներով զբաղվողները. «Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն` չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, չէր լինելու նաեւ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը»: 
Ի դեպ, չմոռանանք, որ Առաջին հանրապետությունն էլ խորհրդարանական կառավարման մոդել ուներ, գործնականում Երկրորդ հանրապետության` Սովետական Հայաստանի կառավարումն էլ խորհրդարանական էր, այնպես որ, սահմանադրական բարեփոխումները, ըստ էության, ապահովում են նաեւ որոշակի քաղաքական ավանդույթի շարունակելիությունը: Իսկ պրակտիկ տեսանկյունից` դրա նշանակությունը, մասնավորապես, շեշտել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը. «Կոլեկտիվ պատասխանատվության համակարգն արդյունավետ է` հատկապես դրսի ճնշումներին դիմագրավելու առումով: Այս տեսանկյունից` ԱԺ-ն ավելի ամուր հակակշիռ է արտաքին ճնշումներին: Ակնհայտ է, որ մեկ հոգու նկատմամբ ճնշումներ բանեցնելն ավելի հեշտ է, քան մի ամբողջ կոլեկտիվի»: Իսկ թե ինչ կարեւորություն ունի արտաքին ճնշումներին դիմագրավելու ունակությունը մեր` մարտահրավերներով լեցուն տարածաշրջանում, կարծում ենք, բացատրելն ավելորդ է: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Իմ քայլը» կուսակցության համագումարը՝ ուղիղ միացմամբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА