o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՌԱԳՈՒՅՆՆ ՈՒՍԵՐԻՆ ԱՌԱԾ` ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ ՆՈՊԱ ԱՌԱՋԱՑՐԵՑ ԲԱՔՎՈՒՄ

26.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՌԱԳՈՒՅՆՆ ՈՒՍԵՐԻՆ ԱՌԱԾ` ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ ՆՈՊԱ ԱՌԱՋԱՑՐԵՑ ԲԱՔՎՈՒՄ

Ադրբեջանում ծանր տարան Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակը: Եվ դա հասկանալի էր. հերիք չէ Հենրիխ Մխիթարյանը խաղի վերջակետը դրեց փառավոր գոլով, մի բան էլ, ի տես ողջ աշխարհի, մարզադաշտում հաղթանակն էր տոնում չեմպիոնական գավաթը ձեռքին ու հայոց եռագույնը ուսերին:ԱԴՐԲԵՋԱՆԻ 
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ 
ՃԱՔԵՐԸ
Նույնիսկ  դժվար է հիշել նման օրինակ, երբ եվրոպական ակումբային առաջնություններում մարզիկը հաղթանակը նշած լինի ազգային դրոշով: Նման արարքի համար, եթե չենք սխալվում, նույնիսկ պատիժ է հասնում, ու երեւի Մխիթարյանին կտուգանեն: Բայց...
Թե այս հաղթանակը ի՞նչ մեծ բարոյահոգեբանական արժեք էր նոր-նոր ծանր ահաբեկչական հարձակման ենթարկված Մանչեսթերի, այսինքն՝ նաեւ Բրիտանիայի եւ, առհասարակ, ողջ ողջամիտ աշխարհի համար, կարելի է կռահել: Ուստիեւ, դժվար չէ նաեւ պատկերացնել, թե ինչ գնահատման կարժանանա Հենրիխի հաղթական գոլը, ու դրանից հետո ինչպես կընկալվի նաեւ Սթոքհոլմի մարզադաշտում նրա կողմից հայոց եռագույնի ծածանումը: Կարճ ասած, այն, որ այս փաստը նաեւ Հայաստանի համար հեղինակության առումով մեծագույն ձեռքբերում դարձավ, կասկածից դուրս է: Եվ հենց այդ փաստն է, որ Ադրբեջանում  մի այնպիսի ներքին կատաղության նոպա առաջ բերեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները հիմնականում բավարարվեցին միայն 2:0 հաշվով հաղթանակի փաստը նշելով:
Առավել եւս, որ առանց այդ էլ Ադրբեջանը ծանր օրեր է ապրում: Մի կողմից վերջերս այդքան հաճախակի դարձած արտաքին ճնշումներն են: Եվ մյուս կողմից էլ՝ Բաքվի համար գնալով ավելի ուժգին գլխացավի է վերածվում Ադրբեջանի միջազգային բանկի ¥ԱՄԲ¤ սնանկացման սկանդալային պատմությունը: Եվ միանգամից մի քանի պատճառներով: Նախ` հիշեցնենք, որ խոսքն ադրբեջանական խոշորագույն բանկերից մեկի մասին է, որտեղ ներդրումներ ունեին տարբեր այլ երկրների պետական կառույցներ, օրինակ՝ Ղազախստանի կենսաթոշակային հիմնադրամը: Այսինքն, այդ բանկում իրենց գումարները պահելով, այդ երկրները Ադրբեջանի եւ վերջինիս ֆինանսատնտեսական համակարգի հանդեպ էին վստահություն ցուցաբերում: Եվ կորցնելով ներդրումները` ասենք՝  նույնիսկ նման ռիսկի առաջացումն արդեն իսկ ոչ միայն այդ ներդրողների, այլ նաեւ մյուս բոլորի աչքին է Ադրբեջանին վերածում անվստահելի երկրի:
Առավել եւս, որ մասնագիտական գնահատականներով, ադրբեջանական բանկը սնանկացման է հասել երկրում փոխարժեքի խորը ճգնաժամի արդյունքում, որը շարունակվում է արդեն նավթի համաշխարհային գների անկումից սկսած: Այսինքն, եթե սնանկանում է ժամանակին անխորտակելի թվացող բանկերից մեկը, ուրեմն, համենայնդեպս՝ կողքից նայողի աչքերով, նույնպիսի խորը ճգնաժամի մեջ է ողջ ադրբեջանական բանկային համակարգը: Ու թե ինչ հարված կդառնա նման տպավորությունը Ադրբեջանի համար, նույնիսկ պատկերացնելն է դժվար: Արդյունքում՝ պաշտոնական Բաքուն ուզած-չուզած պետք է ԱՄԲ-ի սնանկացման հարցով արտակարգ լուծումներ գտնի: Բայց այդ լուծումները նույնպես Բաքվի համար ցավոտ են լինելու: Այսպես, «Moody՚s» հեղինակավոր վարկանիշային գործակալության գնահատմամբ, ԱՄԲ-ն փրկելու համար Ադրբեջանը ստիպված կլինի ծախսել իր ոսկի-արտարժույթային պաշարները: Եվ դա այն դեպքում, երբ Բաքուն արդեն իսկ, ինչպես մի շարք միջազգային համապատասխան կառույցներ են հայտարարել, էական ծախսեր է արել այդ պահուստներից, այդ թվում՝ վաճառքի հանել ոսկու մեծ խմբաքանակներ:
Եվ, վերջապես` հայտարարությունը, որով հանդես եկավ «Moody՚s»-ի փոխնախագահ Պետեր Պակլինը, Բաքվի համար նույնիսկ ոչ թե ապտակ, այլ՝ նոկաուտային հարվածի տպավորություն ունի. «Ես այլեւս չեմ վստահում Միջազգային բանկին եւ Ադրբեջանի ֆինանսների նախարարին: Խնդիրը ¥ԱՄԲ-ի հետ կապված- Հեղ.¤ կարող է շատ ավելի խորը լինել, քան մենք կարծում ենք: ԱՄԲ-ի առողջացման գործընթացը կարող է մեծ հարված հասցնել պետբյուջեին եւ խոչընդոտել միջազգային նախագծերի ֆինանսավորմանը ¥Ադրբեջանի կողմից- Հեղ.¤»: Եթե ավելացնենք, որ «Fitch Ratings»-ը ԱՄԲ-ի վիճակը հայտարարել է դեֆոլտային, պատկերը կամբողջանա:

Մխիթարյանը կվերականգնի «Ռոմայի» երկրպագուների հպարտությունը «Սասուոլոյի» հետ խաղում.calcionews24

Ի՞ՆՉ ԿՈՐՈՇԻ ԱԼԻԵՎԸ
Այսպիսով, մեկ բան հաստատ է. նավթի համաշխարհային գների անկումն արդեն այն ծանր ազդեցությունն է թողել Ադրբեջանի վրա, որ ցուցադրական ճոխություններով արդեն գործնականում անհնար է ծածկել իրական վիճակը: Ու «թարսի պես» այս իրողությունները ջրի երես են ելնում հենց այն պահին, երբ նաեւ ղարաբաղյան խնդրի հետ կապված է Բաքուն հայտնվել ոչ միայն ռուսական, այլ նաեւ՝ արեւմտյան գնալով միայն ծանրացող ճնշումների տակ: Ընդ որում` այն, որ այդ ճնշումները պարտադրում են Ալիեւին՝ լուրջ զգուշավորություն ցուցաբերել, դա էլ է նկատելի: Բերենք միայն այս օրինակը: Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանը հրթիռային հարված հասցրեց հայկական զինտեխնիկային: Հայաստանը խոստացավ պատասխանել, եւ բառացիորեն հաջորդ օրը մի քանի անգամ ծանր հարված հասցրեց: Իսկ ահա Բաքուն ոչ միայն դրան չպատասխանեց, այլ անգամ՝ պատասխանի մասին չխոսեց՝ դրանով ինքն իրեն խնդրի առաջ կանգնեցնելով: Նկատի ունենք, որ հայաստանյան հարվածի փաստին, շնորհիվ ՀՀ ՊՆ-ի տարածած տեսագրությունների, տեղը-տեղին ծանոթացավ անգամ ադրբեջանական ներքին լսարանը: Ճիշտ է, վերահսկելի լրատվական դաշտը փորձեց հնարավորինս մեղմել երանգավորումը, սակայն շատ ակնարկներից հասկանալի դարձավ, որ հայկական հարվածին չարձագանքելն Ադրբեջանում ոչ միայն Ալիեւի հասցեին բուռն քննադատական եւս մեկ ալիք առաջ բերեց, այլ նաեւ հուսահատության նմանվող մոտավորապես նման տեսակետ՝ «Եթե անգամ հայերի օրինակով պատասխան չենք կարողանում տալ, ուրեմն վիճակներս իրոք ծանր է»:
Այսպիսով, եթե բանը հասել է նրան, որ Ալիեւը, անգամ նման հետեւանքները հաշվի առնելով, իրեն ստիպում է զգուշավոր լինել, բավականին ուշագրավ հետեւությունների տեղիք է տալիս:
Բայց մինչ այդ, մեկ հանգամանք եւս հաշվի առնենք: Երեկ  հայտարարվեց, որ ՌԴ-ի եւ Իրանի միջեւ «Նավթ՝ ապրանքների դիմաց» հայտնի նախագիծը վերջնական տեսք է ստացել: Այն ենթադրում է՝ Իրանից ՌԴ օրական 100 հազար բարել նավթի արտահանում, տարեկան կտրվածքով 45 միլիարդ դոլարի ապրանքների ներկրման  դիմաց: Հասկանալի է, խոսքը ապրանքների մասշտաբային տեղաշարժի մասին է, որը եւս պարտադրում է՝ տեղափոխման հատվածում կայունություն ունենալ: Կոնկրետացնենք. սա դառնում է այն ծանրակշիռ գործոններից մեկը, որն ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ Իրանի համար կարեւորում է նաեւ Ղարաբաղի սահմաններին հանդարտ իրավիճակ ունենալ: Ու արդեն որերո՞րդ նման գործոնը, որն  առաջ է բերում ղարաբաղյան բանակցություններն ակտիվացնելու պարտադրանք ու դրա հետ կապված՝ Բաքվին ուղղված ճնշում: Եվ արդյունքում, գնալով միայն խորացող այս իրավիճակն Ալիեւի համար միայն կրճատում է վերջնական որոշում կայացնելու ժամկետը:
Ու միաժամանակ դժվար չէ նկատել, որ այդ վերջնական որոշումը մնում է սահմանափակված երկու հիմնական քայլերի  միջեւ: Գնալ արտաքին ուժերի առաջարկած պայմաններով հաշտության համաձայնագրի կամ առկա ստատուս-քվոյի պահպանմամբ եւ խաղաղարար ուժերի տեղակայմամբ՝ հակամարտության խորը սառեցման: Մյուս տարբերակը պատերազմն է: Եվ հենց երկրորդ ուղղության հետ կապված է, որ Ադրբեջանի նկարագրված տնտեսական վիճակը կարող է ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական դեր ունենալ: Այսինքն, եթե առաջ է եկել տնտեսական նման տեղապտույտ, որը հատկապես միջազգային հեղինակավոր կառույցների, ասենք՝ «Moody՚s»-ի նկարագրած տեսակետից հետո հնարավոր է, վերածվի խորը եւ երկարատեւ անկումների, ապա Բաքուն ճիշտ չի՞ համարի հիմա պատերազմ սկսելը: Ի վերջո, ապագան խոստանում է դիրքերի թուլացում, դրանով պայմանավորված՝ նաեւ ներքին խնդիրներ, եւ այդ ամենի ազդեցությամբ պատերազմական հաջողության հավանականությունը միայն նվազելու է: Էլ չասած, որ միանգամայն հավանական է դարձել նաեւ Մերձավոր Արեւելքի պատերազմի ավարտը, եւ այդ դեպքում հաստատ նոր պատերազմական կիզակետ ստեղծելն Ալիեւը չի կարողանա մարսել:
Մյուս կողմից էլ, Բաքվի համար հիմա էլ մեծ հարց է, թե պատերազմն ինչ կբերի Ադրբեջանին: Նախ՝ տնտեսական իրողություններն այնպիսին են, որ լուրջ վտանգ է կախված ադրբեջանական ողջ բանկային համակարգի գլխին: Ապա՝ այս պահին էլ համաշխարհային հիմնական ուժերն արդեն հասցեական են զգուշացնում՝ չգնալ նման քայլի: Վերջապես, ադրբեջանական աղբյուրներն այս օրերին բավականին մեծ աղմուկ բարձրացրին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ ՊՆ-ում անցկացված խորհրդակցության վերաբերյալ: Ճիշտ է, կարծիքները հիմնականում ֆանտազիայի ժանրում էին, բայց բուն աղմուկի փաստը հուշում է՝ Բաքվում գիտակցում են, որ այս անգամ հանկարծակի հարձակման հնարավորությունը զրոյական է: Ու դա եւս պատերազմից զերծ մնալու օգտին է:
Ամեն դեպքում, թե ինչ կորոշի Ալիեւը, դեռ թողնենք հարցականի տակ: Բայց որ այդ վերջնական որոշումն արդեն՝ ամենամոտ ժամանակներս ստիպված են կայացնել, այդ մեկը հաստատ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Ռոմա»-«Սասուոլո».Մխիթարյանը հայտացուցակում է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА