o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Oրենքով բռնել եք՝ օրենքով էլ դատեք». կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյան

19.04.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
«Oրենքով բռնել եք՝ օրենքով էլ դատեք». կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյան

Այսօր վերջապես մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատաքննությունը:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանվող դատավորը իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ ամբաստանող փաստաբանը՝ ճանաչում է:

ԵՊՀ-ում ուսանողներին կաշառք բաժանելու միջադեպի վերաբերյալ ստատուս գրողին հրավիրել են Ոստիկանության 6-րդ վարչություն

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել մարտի 9-ին, որից հետո նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը ՀՀ Նախագահի մարտի 1-ի հրամանագրով նշանակվեց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է նույն դատարանի նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանին:

Մեղադրող դատախազը, ինչպես նաև պաշտպանական կողմը նորանշանակ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեցին:

Պաշտպանական կողմը  մեղադրանքը պաշտպան դատախազին՝ ԳԴ Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, բացարկ չհայտնեց, սակայն ամբաստանվող դատավոր Իշխան Բարսեղյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ հայտարարելով. «պատշաճ մեղադրող չէ, ուստիև բացարկ չենք հայտնում»  և խնդրեց դատախազին հեռացնել գործի վարույթից:

Ամբաստանվող դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից ներկայացվող միջնորդությունը բավականին երկարաշունչ էր։ Նա նախ հիշեցրեց, որ այս նույն դատարանում ինքը  20 տարուց ավելի դատողի կարգավիճակում է եղել՝ լինելով դատավոր, սակայն այսօր  ճակատագրի հեգնանքով այս նույն դատարանում ամբաստանյալի կարգավիճակ ունի:

Նրա խոսքով՝ օրենսդիրը սահմանել է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատավարական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, բացառապես գլխավոր դատախազը: 

«Գլխավոր դատախազը կոնկրետ այս գործով պարտավոր է ղեկավարվել օրենքով և սույն գործով անձամբ իրականացնել մեղադրանքի պաշտպանությունը։  Եղբայր օրենքով բռնել եք՝ օրենքով էլ դատեք»,- ասաց Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ մեղադրողին պատշաճ դատավոր չհամարելու վերաբերյալ առաջին անգամ չէ, որ պաշտպանական կողմը բարձրաձայնում է. Այդ մասին խոսվել է նաեւ նախկինում, երբ գործը քննվում էր նախորդ դատավորի վարույթում եւ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ բացարկի վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի, երբ կներգրավվի պատշաճ մեղադրող։

Դատարանն արձանագրեց, որ մեղադրող Կարեն Բիշարյանի լիազորությունները պատշաճ են և հայտարարեց դատաքննությունն սկսելու մասին:

Ապա մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակից մասը՝ ամբաստանվող Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանն ընդունեց մեղադրանքը:

Այսպիսով, դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն  գործում  եղած իրեղեն և գրավոր ապացույցները, իսկ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 28-ը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում դատավոր Իշխան Բարսեղյանը հանդիպել է քաղաքացուն և վերջինիցս անձամբ ստացել 1000 ԱՄՆ դոլարը:

Իսկ հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:

Այսպիսով, ԱԱԾ-ի կողմից օպերատիվ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:

Ելնելով դատավորի կարգավիճակից, որ նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա նախաքննական մարմնի կողմից դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА