o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉԸ ԿԱՆԽՎԵՑ ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ

24.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉԸ ԿԱՆԽՎԵՑ ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Այն բանից հետո, որ Սամվել Բաբայանը խոստացավ արյունահեղություն, քաղաքական դաշտը սպասում էր, թե դա ինչ շարունակություն կունենա: Եվ ահա ԱԱԾ հաղորդագրությունը, որ նա ձերբակալվել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տիպի զենիթահրթիռային համալիրի ներմուծման կասկածանքով: ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ` 
Ո՞ՒՄ ՕԴԱՆԱՎԸ ԽՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷՐ
Որպես զինատեսակ` «Իգլան» շատ արդյունավետ է 3-4 կմ հեռավորության վրա օդային թիրախներ խոցելու համար: Այսինքն` այն, ինչ Վրաստանից բերվել էր մեր երկիր, բավարար էր ցանկացած օդանավակայանում վայրէջք կատարող, կամ թռիչքը սկսած ցանկացած օդանավ խոցելու համար: 
Իսկ դա արդեն շատ լուրջ է: Դա արդեն բավարար է` լուրջ ահաբեկչական գործողություն կատարելու համար: Դա նույնիսկ ավելին է, քան խռովության դեպքում փողոցային մարտեր ծավալելու համար նախատեսված սպառազինությունը: Ավելին` դա փողոցային մարտերի համար պիտանի էլ չէ, դրա միակ գործառույթը օդային թիրախ խոցելն է: 
Իսկ հետընտրական խռովության պատրաստվող ուժն էլ հայտնի է` ՕՐՕ դաշինքը, որի ստվերային ղեկավարումից, մեղմ ասած, անմասն չէր Սամվել Բաբայանը: «Մինչեւ վերջ գնացող» ՕՐՕ դաշինքը, որի վարկանիշը, ըստ «Գելափի» հարցումների` հազիվհազ ձգում է 2 տոկոսի, ակնհայտորեն փորձում է գոնե մի քիչ բարձրացնել սեփական վարկանիշը` կիրառելով ագրեսիվ քարոզարշավ, հսկայական քարոզչական ծախսեր անելով եւ փողոցային մեծ պաստառներով բոլորի աչքին ավելի շատ ընկնելով, քան` անգամ ՀՀԿ-ն:Ըստ ՕՐՕ-ի որոշ ընդդիմադիր մրցակիցների, մասնավորապես «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված Ստյոպիկ Սաֆարյանի` նաեւ ընտրակաշառք բաժանելու դեպքեր են արձանագրվել, եւ Սաֆարյանն անգամ նշում է ընտրակաշառքի կոնկրետ չափը` 10 հազար դրամ: Բնական է, այդպիսի քարոզարշավը նպատակ է հետապնդում գոնե մի քիչ ավելի բարձր տոկոս վերցնել, թե չէ ընդամենը 2 տոկոս քվեով խռովություն սկսելը մի տեսակ անլուրջ է եւ հաջողության նվազագույն շանսեր ունի: 
Բնականաբար, հարց է ծագում, իսկ որտեղի՞ց այդ լուրջ ֆինանսական միջոցները: Ընդամենը օրերս աղանդավորական կառույցների գծով հայտնի փորձագետ Ալեքսանդր Ամարյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը ֆինանսավորվում է այնպիսի կառույցից, որը դրամական միջոցներով է ապահովում աղանդներին, ահաբեկիչներին եւ թրաֆիքինգով զբաղվողներին: Օդանավ խփելու համար նախատեսված սպառազինություն ապօրինաբար ներմուծելու փաստը, կարծես թե, հուշում է, թե որ ուժին նկատի ուներ Ամարյանը... 
Եվ այլ բան էլ է հետաքրքիր` Հայաստանում հետընտրական «կաշ-կալամաշ» անելուն նախապատրաստող հայտնի սփյուռքահայերից Արսինե Խանջյանը արդեն Երեւանում է, եւ ժամանակային առումով դա համընկնում է կասկածյալ Սամվել Բաբայանի կողմից «Իգլա» ներմուծելու հետ: Հիմա պատահակա՞ն է այդ համընկնումը` ճիշտն ասած, նման պատահականությունների չենք հավատում: 
Հետաքրքիր շղթա է ստացվում: 2015-ի սահմանադրական հանրաքվեից առաջ ԱԱԾ-ն վնասազերծում է Նորք-Մարաշի զինված խմբին, որը նույնպես բավականին լուրջ սպառազինություններ ուներ, ծրագրում էր զինված հարձակումներ ԱԺ, կառավարության եւ ՀՀ նախագահի նստավայրի շենքերի վրա, ինչպես նաեւ ՀՀ նախագահի օդանավի խոցում: Նշենք, որ օդանավի խոցման համար «Իգլան» շատ ավելի հուսալի միջոց է, քան այն, ինչ առգրավվել էր զինված խմբի մոտ: Զինված խմբի վնասազերծումից հետո շրջանառության մեջ հայտնվեցին լուրեր, որ եղել են շփումներ այն ժամանակվա գործող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ զինված խմբի միջեւ: Իսկ հիմա էլ ՕՐՕ դաշինքին իրենց զորակցությունը հայտնում են սէֆիլյանականները եւ նաեւ Ժիրայրն ինքը, այսինքն` նրանք, ովքեր անցյալ տարվա ամռանը արյունոտ հարձակմամբ գրավել էին ՊՊԾ գունդը: 
Եվ հիմա շղթան ամբողջանում է: ՕՐՕ դաշինքի պաշտպանություն, բոլոր տեսակի գրանտալափների եւ այլ սաքունցների կողմից, զորակցություն սէֆիլյանականների կողմից, ենթադրյալ կապեր Նորք-Մարաշի հանցավոր զինված խմբի հետ, Սամվել Բաբայանի կողմից օդանավ խփելու սպառազինության գաղտնի ներմուծում, եւ վերջապես Սփյուռքից խառնակիչների դեսանտի ժամանում... 
Չէ, նման է որ այս անգամ էժան պրծանք: Թե չէ պատկերացնել կարելի է, թե ինչ սարսափելի վերջաբան կարող էր ունենալ այդ ամենը: Վերջաբան, որի համեմատությամբ մարտիմեկյան անկարգությունները մանկապարտեզային անմեղ խաղ կթվային: 

Իրանը հայտարարել է իր մի շարք օբյեկտներում լրտեսական ցանցի բացահայտման մասին. «Ժամանակ»

«ՄԱՐՏԻ 1-Ի» 
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ՈՒ ԱԿՏԻՎ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ 
ԸՆՏՐԱՐՇԱՎՈՒՄ
Մարտիմեկյան անկարգությունների գլխավոր կազմակերպիչներից Լեւոն Տեր-Պետրոսյանը իր թիմի միջոցով առավել քան ակտիվ քարոզում է «Հողեր խաղաղության դիմաց» դավաճանական կարգախոսը: Արդյո՞ք պատահական էր, որ ԼՏՊ-ի` համատարած վրդովմունքի արժանացած հեռուստաելույթը համընկավ «Իգլա»-ի եւ Սփյուռքի խառնակիչ դեսանտի գալու հետ: 
Մարտիմեկյան ողբերգության մյուս գլխավոր մեղավորը` Ռոբերտ Քոչարյանը, այժմ հրապարակավ չի երեւում: Բայց քաջ հայտնի են նրա կապերը, ինչպես Սամվել Բաբայանի, այնպես էլ ՕՐՕ դաշինքի հետ, ուր ընդգրկված է Քոչարյանի «աջ ձեռք» Վարդան Օսկանյանը` իր կուսակցությունով հանդերձ: Արդյո՞ք իրավունք չունենք ենթադրելու, որ Ռոբերտ Սեդրակիչը գոնե առնվազն տեղյակ էր այս ամենից... 
Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը», ապա բավականին հետաքրքիր էր նրա երկարատեւ ուղեւորությունը ԱՄՆ եւ այդքան ուշ քարոզարշավին միանալը: Տպավորություն էր ստեղծվում, որ նա ցանկություն էլ չուներ եւ դժկամությամբ է վերադարձել իր հայրենիք ԱՄՆ-ից: Ինչ-որ բան հուշում է եւ համատարած փախեփախը «Ժառանգությունից»: Մյուսները դեռ մի կողմ, բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանն ամեն կերպ խուսափեց ընտրություններից, թեեւ, ըստ որոշ տեղեկությունների, նրան անգամ առաջարկվել էր գլխավորել Սեյրան Օհանյանի դաշինքը: Եվ ինչո՞ւ մերժեց «Ելք» դաշինքի առաջարկությունը, ուր նրան սիրահոժար պատրաստ էին ընդգրկել անցողիկ տեղում, վերջապես ինչո՞ւ տիկին Փոստանջյանին չտեսանք նաեւ մյուս արեւմտամետ թիմում` «Ազատ դեմոկրատների» մոտ: 
Սակայն վերադառնանք ՕՐՕ-ի կողմից խռովություն պատրաստելուն: Ինչպես հայտնի է, վաղուց արդեն նկարագրված գունավոր հեղափոխական տեխնոլոգիաներից, այդպիսի խռովությունների հաջողության կարեւորագույն բաղադրիչներից է «սրբազան զոհը»: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը իր կալիբրով դրան չէր համապատասխանում, թեեւ գարշելիորեն շատ քաղաքական շահարկումներ եղան նրա մահվան շուրջ: Խռովության համար ավելի խոշոր «մատաղացու» է պետք: 2013-ին այդ դերը վերապահված էր Պարույր Հայրիկյանին, ում մոտ ուղարկել էին «քիլլեր կաֆելշչիկին»: Իսկ հիմա ո՞ւմ մոտ պետք է այդպիսի «կաֆելշչիկը» գար... 
Ու համադրենք` Րաֆֆին ինչքան հնարավոր է, ուշանում է քարոզարշավից, Զարուհի Փոստանջյանը հրաժարվում է պատգամավոր դառնալու հնարավորությունից, փոխարենը ստեղծելով նոր կուսակցություն, «ժառանգականները» ՕՐՕ դաշինքից փախչում են այնպես, ինչպես ընդունված է փախչել հրդեհից, եւ միայն Արմեն Մարտիրոսյանն է, որ «ամբողջ ծավալով» ընկնում է ՕՐՕ կոչվող թակարդը: Հիմա արդյո՞ք անհիմն է ենթադրել, որ մատաղացուի դերում նախատեսված էր հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: 
Իսկ ինչո՞ւ էր պետք այդպիսի արկածախնդիր բաներ պատրաստել: Շատ պարզ պատճառով` այս ընտրություններից հետո արդեն հեղաշրջման շանսերը դառնում են գրեթե զրո: Այս ընտրություններին խառնակչություն անելը հեղաշրջմամբ շահագրգռված արտաքին ուժերի համար վերջին շանսն էր: Կարծես թե կորցրի՞ն այդ շանսը... Նման է, որ այդպես է, սակայն 100 տոկոսով դրանում համոզված լինել չի կարելի: 
Իսկ ԱԱԾ-ն գլուխը կախ, առանց հրապարակային PR ակցիաների, անում է իր գործը: Եվ պետք է խոստովանել` փայլուն է անում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА