o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում թշնամական ու «դաժան» են տրամադրված Թուրքիայի հանդեպ. Չավուշօղլու

08.03.2017 20:03 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում թշնամական ու «դաժան» են տրամադրված Թուրքիայի հանդեպ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Գերմանիայում նկատվում են հակաթուրքական և իսլամոֆոբ տրամադրություններ, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Այն, ինչը մենք տեսնում ենք Գերմանիայում՝ շատ վտանգավոր միտում է», - ասել է Չավուշղօլուն, հավելելով, որ բազմաթիվ գերմանացի քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ թշնամական ու «դաժան» են տրամադրված Թուրքիայի հանդեպ:

Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթն ու հանդիպումը թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Էրդողանի կողմից:

CNN. ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА