o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ  ՌԴ-Ի ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ

25.01.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ  ՌԴ-Ի ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ


Հերթական «հերոսական» հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը. «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի»: Նման բան` նախ հայր, ապա՝ որդի Ալիեւը կրկնում են 1988թ.-ից սկսած, ինչը Ղարաբաղին չխանգարեց փաստացի անկախ դառնալ: Կարճ ասած, կարելի էր Ալիեւի հերթական հայտարարությանն էլ ուշադրություն չդարձնել: Սակայն այս անգամ հետաքրքիր է, ինչո՞ւ Ալիեւը նորից իր հին ձայնապնակը միացրեց:ԱԼԻԵՎԸ ԷԼԻ ԻՐ ՀԻՆ 
ՁԱՅՆԱՊՆԱԿԸ ՄԻԱՑՐԵՑ
Դժվար չէ կռահել, որ այս կերպ Ալիեւը պատասխանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին աղմկոտ հայտարարությանը: Հիշեցնենք, որ Լավրովը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի ակնհայտորեն սադրիչ հայտարարությանը, հայտարարել էր, թե Ղարաբաղի թեման ամենեւին էլ Ադրբեջանի ներքին գործը չէ, եւ որ կա կարգավիճակի որոշման խնդիր: Լավրովի հայտարարությանը հետեւեց միայն Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի կցկտուր արձագանքը, իսկ Ալիեւը նույն օրերին գերադասեց լռել: Եվ հարց է ծագում, թե ինչո՞ւ որոշեց միայն օրեր անց նման պատասխան տալ:
Իհարկե, հնարավոր է, որ դա կապված է Մամեդյարովի երեկվա մոսկովյան այցի հետ: Այսինքն, որ այցի շեմին Բաքուն Մոսկվային ազդակ է հղում, որ միտք անգամ չունի խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին եւ այդ կերպ Մամեդյարովի համար այցի ընթացքում մանյեւրելու տեղ է թողնում. կարգավիճակի թեմայով ուղղակի հարցադրումների դեպքում նա կարող է խուսանավել, թե ինչ ասեմ, Ալիեւն արդեն խոսել է այդ մասին: Բայց...
Իհարկե, որ Մամեդյարովին ուղղակի հարցադրումներ էին հղվելու, կարելի էր դեռ այցից մեկ-երկու օր առաջ կռահել, երբ մի քանի օր սպասելուց հետո միայն աշխատանքից ազատեցին Լավրովին պրովոկացիոն հարց ուղղած ադրբեջանական «Lider TV» հեռուստաալիքի լրագրող Անար Հասանովին, եւ նույնիսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարեց, թե նրա հարցը համարում է պրովոկացիոն: Իհարկե, եթե ինչ-որ լրագրող թեկուզեւ՝ պրովոկացիոն հարց տար, դա հազիվ թե հետագա հետեւանքներ ունենար: Սակայն կոնկրետ դեպքում ակնհայտ է, որ ռուսական կողմը զայրացել է: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ ԱԳՆ-ում այն համոզմունքը կա, որ խոսքը ոչ թե լրագրողի ինքնագործունեության մասին է, այլ՝ Բաքվից եկող պրովոկացիայի. հասկանալի է, հազիվ թե պատահական լրագրողը երկրի անունից ՌԴ ԱԳ նախարարի ասուլիսում հայտնվեր:
Նկատենք նաեւ, որ անգամ Բաքվից եկած պրովոկացիան բավարար չէր, որ բարկացներ Լավրովի կարգի փորձառու դիվանագետին: Եվ մեծ հարց է, թե նա իրականո՞ւմ էր զայրացած, թե՞ պարզապես առիթն օգտագործեց՝ բանակցային փակագծեր բացելու համար, ընդ որում, միաժամանակ պրովոկացիա կազմակերպելու մեջ Բաքվին կշտամբելու փաստարկ ստանալով: Ու հիմա էլ ադրբեջանական կողմը ստիպված է արդարանալու ճամփաներ փնտրել, թե մենք մեղք չունենք, դա լրագրողի պրովոկացիան էր:ԵԹԵ ԼԱՎՐՈՎԸ 
ՉԱԿԵՐՏՆԵՐ ԲԱՑԵՑ, 
ՈՒՐԵՄՆ ԴՐԱՆՔ ԿԱՆ
Սակայն այս ողջ պատմության մեջ մեկ հիմնական դրվագ կա. եթե Լավրովը փակագծեր է բացել, ուրեմն ինչի մասին նա խոսեց, բանակցային քննարկումներով անցել է եւ միգուցե որոշակի պայմանավորվածություններ էլ կան: Համենայնդեպս, Լավրովի զայրույթն այդպես էլ կարելի է մեկնաբանել՝ փակ հանդիպումների ժամանակ ինչ-որ բաներ եք պայմանավորվում ու հետո պրովոկացիանե՞ր կազմակերպում: Իսկ այդ դեպքում, եթե բանակցային գործընթացն այդ հունով է գնում, ապա Ալիեւի այս վերջին «հերոսությունը» արդեն սկսում է ներքին լսարանին ուղղված ազդակի նմանվել: Ի վերջո, Ղարաբաղի կարգավիճակի մասին Լավրովի հայտարարությունը Ադրբեջանում էլ էին լավ լսել, եւ պետք է չէ՞ Ալիեւը փորձեր համոզել, թե նման բան չկա՝ ի՞նչ կարգավիճակի հարց, ո՞վ է նման բան քննարկում:
Ամեն դեպքում, կարելի է նկատել, որ ՌԴ-ն սկսում է որոշակի աշխուժացում եւ կոնկրետացումներ մտցնել ղարաբաղյան ուղղությամբ: Համենայնդեպս, փաստը, որ ընդամենը 5 օր առաջ Մոսկվայում Լավրովի հետ հանդիպեց ՀՀ ԱԳ նախարարը ու դրան էլ հաջորդում է Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը, այդ մասին է ակնարկում: 
Ընդ որում` այն, որ ղարաբաղյան հարցի փակումը սկսել է առավել քան էական նշանակություն ձեռք բերել ՌԴ-ի համար, իր հերթին դժվար չէ կռահել: Փաստը, որ Մոսկվան սկսել է համատեղ գլոբալ քայլերի գնալ Թեհրանի եւ Անկարայի հետ, եւ դրանից զատ, Սիրիայում 49 տարով ռուսական ռազմաբազայի տեղակայման ¥միջուկային զենքի առկայության թույլտվությամբ¤ պայմանագիրը միանշանակ վկայում է Մերձավոր Արեւելքի ուղղությամբ ՌԴ-ի երկարամյա ծրագրերի մասին: Եվ դժվար չէ նկատել, որ նման ծրագրերի հաջողության համար մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական եւ տնտեսական հստակ դիրքավորումը պարզապես անհրաժեշտություն է: Իսկ դրա համար ղարաբաղյան հարցի լուծումը ոչ թե անհրաժեշտ, այլ՝ պարտադիր պայման է: Առավել եւս, որ գլոբալ իրավիճակը Մոսկվային այդ հնարավորությունը տալիս է: Նկատի ունենք հետեւյալը...

Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար Իսրայելի իշխանությունները ներողություն են խնդրել

ՄԵՐԿԵԼՆ ԷԼ ՏԵՍԱՎ, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎՈՒՄ Է
Աշխարհը փոխվում է: Այս կարծիքին է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Սակայն սա ոչ թե միայն կարծիք է, այլ՝ Գերմանիայի կառավարության դիրքորոշում: Հաշվի առնելով, որ Մերկելից զատ նաեւ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էր հայտարարել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը վերջ դրեց 20-րդ դարավերջին ձեւավորված աշխարհակարգին: Եվ, իհարկե, նրանք չեն սխալվում:
Սկսենք նրանից,  որ դեռ մինչ երդմնակալությունը Թրամփը, խոսելով Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ նոր հարաբերությունների անհրաժեշտության մասին, ըստ էության, առաջ էր տանում այն միտքը, որը հնչեցրեց նաեւ իր պաշտոնական առաջին ելույթում, ավելի ճիշտ, որն այդ ելույթի առանցքային բաղադրիչներից էր: Այն է՝ ԱՄՆ-ն պետք է ներքաշվի իր սահմանների մեջ, դադարեցնի տարաբնույթ «արժեքներ» տարածել աշխարհով մեկ եւ առաջին հերթին մտածի իր ժողովրդի աշխատատեղերի ու բարեկեցության մասին: Դրանից հետո շատ է հնչում այն հարցը, թե ինչո՞ւ է Թրամփն այդքան մտահոգված ամերիկյան  տնտեսության  վիճակով, երբ այն համարվում է աշխարհում առաջատարը: Սակայն այս հարցադրումների ֆոնին մեկ պարզ փաստ պետք է հաշվի առնել: Հնարավո՞ր է, որ այնպիսի «հին բիզնես-աղվեսը» ¥դրական իմաստով ենք ասում¤, միլիարդատերը չպատկերացնի  այն բոլոր խնդիրները, որոնց առաջ կանգնած է ամերիկյան տնտեսությունը. բացառվում է: Ուզում ենք ասել, որ, ամենայն հավանականությամբ, Թրամփն իրոք ամերիկյան տնտեսության առաջ կանգնած լրջագույն խնդիրներ է տեսնում: Ընդ որում, սրանում մեծ տրամաբանություն կա: Այսպես ասած՝ գլոբալիզացիոն ժամանակներում ամերիկյան իրական տնտեսությունը՝ արտադրությունները սկսեցին կամաց-կամաց հոսել դեպի ավելի ցածր ինքնարժեքային գոտիներ՝ նույն ԱՄՆ-ին թողնելով չինական ապրանքներ, ֆինանսաարժեթղթային փուչիկների եւ նման բաների հույսին: Եվ հարցը, թե դեռ ինչքան կարող է շարունակվել այդ գործընթացը... Եվ որ վտանգն արդեն առավել արդիական է դարձել, կարելի է կռահել, հաշվի առնելով, թե ԱՄՆ տնտեսության  իրական հատվածում գործող գերիշխող ուժերը, այդ թվում՝ նախագահ դարձած միլիարդատեր Թրամփը ¥եւ պատահական չէ, որ նրա կաբինետում հինգ միլիարդատերեր են հավաքվել¤ իր երդմնակալության օրն ինչ մռայլ գույներով պատկերեց ներկայիս վիճակը:
Ուրեմն ի՞նչ է առաջարկում Թրամփը. «Made in USA» մակնշմամբ ապրանքների արտադրությունը վերադարձնել Նահանգների տարածք՝ աշխարհին առաջարկելով պատրաստի ապրանք: Եվ միայն ներքին իրական տնտեսությունը եւ աշխատաշուկան հագեցնելով, արդեն հնարավոր կլինի մտածել ավելցուկային արտադրությունների արտահանման մասին:
Կարճ ասած, այն տպավրությունն է, որ Վաշինգտոնը, եթե ոչ մշտապես, ապա առնվազն բավականին երկար ժամանակով կանգնեցնում է համաշխարհային տնտեսության, այսինքն՝ նաեւ դրա համար գործիք դարձրած մյուս բոլոր հարթակների գլոբալիզացիայի գործընթացը: Թրամփի ասած՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում այսուհետ իր արժեքները պարտադրել աշխարհին արտահայտության տակ հենց դա է հասկացվում:
Այո, ճիշտ է տիկին Մերկելը, աշխարհը փոխվում է: Այդ փոփոխություններն ի՞նչ նոր իրավիճակ կառաջացնեն եվրոպական խաղատախտակին, ժամանակի ընթացքում կտեսնենք: Բայց մի բան հստակ է՝ այս խառը իրավիճակը եւ հատկապես, համաշխարհային ոստիկանի դերից ԱՄՆ-ի կամովին հրաժարվելու մասին անգամ ակնարկները Մոսկվայի համար բավարար առիթ են՝ առանցքային դիրքերում ամրապնդվելու համար: Եվ այն, որ առաջնային ուղղություններից է Մերձավոր Արեւելքը՝ հարավկովկասյան հարթակով հանդերձ, նոր չէ, որ պետք է պարզ դառնա: Այս հանգամանքը չի՞ պարտադրում առաջին պլան բերել Ղարաբաղը. թերեւս, մոտ ժամանակներս դա պետք է, որ սկսի ավելի տեսանելի դառնալ: Առավել եւս, որ ՀՀ վարչապետի մոսկովյան այցը, ենթադրելի է, որ արդեն իսկ մեզ համար կարեւոր որոշ փակագծեր կբացի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА