o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՐՄԻՐ ԳՐՔԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ  ԿՈՐՍՎԱԾ, ՎՏԱՆԳՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ»

02.03.2016 16:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՐՄԻՐ ԳՐՔԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ   ԿՈՐՍՎԱԾ, ՎՏԱՆԳՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ»

 

Մարտի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է, որպես «Վայրի բնության միջազգային օր»: Օրվա ընտրությունը կապված է 1973 թվականի հետ, երբ հենց այս օրն ընդունվեց «Վայրի ֆլորայի եւ ֆաունայի տեսակների առք ու վաճառքը կարգավորող» միջազգային առեւտրի մասին կոնվենցիան: 

Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է

Խոստովանենք. հատկապես 21-րդ դարում, երբ հայտնվել ենք բնակլիմայական բազում ծանրագույն մարտահրավերների առաջ, վայրի բնությունն իրոք առավել քան կարեւորվում է: Եվ այս առումով, անշուշտ, տարվա մեջ ոչ թե 1, այլ՝ 365 օր պետք է համարվեր «Վայրի բնության միջազգային օր»: Այդ թվում՝ Հայաստանում, հաշվի առնելով, որ մեզ մոտ էլ բնությունից կամաց-կամաց բան չի մնում: Դա է պնդում նաեւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ.-Ցավոք՝ թղթի վրա գրված մենք ունենք բավականին պահպանված, լավ բնություն, որովհետեւ տարբեր ծրագրերով ներկայացվող աշխատանքներով բավականին բարձր տոկոս են կազմում պահպանվող տարածքները: Բայց եթե նայենք եւ տեսնենք, թե ինչպես են Կարմիր գրքերը գնալով համալրվում կորսված, վտանգված տեսակներով, ապա պարզ է, որ թղթի վրա գրված պահպանվող տարածքների եւ իրականում գոյություն ունեցող իրավիճակի միջեւ ահռելի տարբերություն կա: Ընդ որում, սա այն դեպքում, երբ այժմ գիտությունը հաստատել է, որ ամեն մի տարածաշրջանի կայունությունն անմիջականորեն կապված է այն տարածքներից, այն գոտիներից, որոնք մնացել են անփոփոխ, որոնք բնական են: Այսինքն՝ երկրի պահպանվող տարածքները պահպանում են նաեւ երկրի կայունությունը, չեզոքացնում են բնական աղետների ռիսկերը: Այդ իսկ պատճառով՝ վայրի բնությունը շատ դանդաղ տեմպերով ոչնչացնելը կարող է հանգեցնել առաջին հայացքից չերեւացող, բայց հետագա մեծ վտանգների: Ուստի՝ պահպանվող տարածքները հսկողները վայրի բնության անգամ մի մասնիկ ոչնչացնելով պետք է հաշվի առնեն վերը նշված վտանգները:

- Ովքե՞ր են, ըստ Ձեզ, վայրի բնությունը ոչնչացնողները:

- Վայրի բնության ոչնչացումն առաջին հերթին կապված է որսագողության հետ: Հսկայական վնաս է տալիս նաեւ, այսպես ասած, բնության կառուցապատումը, օգտագործումը տնտեսական նպատակներով: Եվ, պատահական չէ, որ օրինակ` գայլերը վերջին շրջանում սկսել են գրոհել գյուղերը. սա պարզ ցույց է տալիս, որ բնության ոչնչացումը բերել է գայլերի սննդի խիստ կրճատման: Ասենք՝ նապաստակները եւ գայլերի համար սնունդ հանդիսացող այլ կենդանիները վերացվում են որսագողերի կողմից: Եվ գայլը ստիպված մտնում է գյուղեր, որպեսզի այնտեղ սնունդ հայթայթի: Այ, հենց գայլերի դուրս գալն իրենց բնական տարածքից արդեն ցուցանիշ է, որ մենք լավ չենք պահպանում բնությունը: Ավելին՝ խախտում ենք էկոհամակարգի հարաբերությունները: Իսկ էկոհամակարգի հարաբերությունը, ցավոք, խախտվում է մինչեւ իսկ պահպանվող տարածքներում` արգելոցներում, արգելավայրերում: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА