o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ  ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

22.11.2016 19:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ  ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Նորք-Մարաշում մեկ տարի առաջ՝ 2015-ի նոյեմբերին վնասազերծված զինված խմբի նախաքննությունն ավարտված է, եւ գործը մտնում է դատարան: Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի փաստաբան, «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, հաստատելով նախաքննության ավարտի մասին լուրը, մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ մոտ 40 հատորի հասնող քրեական գործ է կազմվել, այսինքն՝ նախաքննության մարմնի կողմից բավականին մեծ աշխատանք է կատարվել: Սակայն, մասնավորապես իր պաշտպանյալի մասով նախաքննությունը թերի է: Թեկուզեւ այն առումով, որ քր. գործից, ինչպես հայտնի է, մաս է անջատված: Մինչդեռ.-Դա քր. գործի այն մասն է, որտեղ մասնավորապես երեւում է իմ պաշտպանյալի այլ գործողությունները` կապված ե՛ւ պետական լիազոր մարմինների հետ աշխատանքի, ե՛ւ հանրապետությունից դուրս նրա կատարած գործունեության: Եվ ես կարծում եմ, որ առանձնացնելով մասը եւ միայն այս ֆորմատով ¥որով նախաքննությունն իմ պաշտպանյալին մեղադրում է այնպիսի ծանր հանցագործությունների մեջ, ինչպիսիք են՝ հանցավոր խումբ ղեկավարելն ու իշխանության յուրացում ծրագրելը¤ գործն ուղարկելով դատարան, Արթուր Վարդանյանի ընդհանուր գործունեության հետ կապված ամբողջական գնահատական չի տրվում: Դրանով էլ այս քր. գործը թերի է եւ ոչ իրավաչափ:

«Հարգելի՛ փոխխոսնակ, Դուք շոու-բիզնեսից առաջ չգնացիք»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Զինված խմբի եւ քր. գործի վերաբերյալ Լեւոն Բաղդասարյանի ներկայացրած ուշագրավ մանրամասները կներկայացնենք մեր վաղվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА