ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ

22.11.2016 18:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ

Հաշված օրեր են մնացել մինչեւ ՀՀԿ համագումար, որը նախընտրական է: Ու թեեւ օրակարգը «ստանդարտ» է, այնուամենայնիվ, համագումարին լարված սպասում է քաղաքական ամբողջ դաշտը: Սպասում է ե՛ւ պատգամավորական կորպուսը, ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ ինչ-որ չափով` դրսի խաղացողները: Ի դեպ, այդ վերջինները ներկայացված են Եվրոպայի ժողովրդական կուսակցությունով, Ռուսաստանի կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունով ու Չինաստանի Կոմունիստական կուսակցությունով: 
Իսկ այժմ, թե համամոլորակային ինչ քաղաքական կլիմայական պայմաններում է անցնելու Հայաստանի իշխող կուսակցության այն համագումարը, որը շատերը բնորոշում են, որպես վճռորոշ:ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՞Ք

Դատական համակարգում շունչները պահած սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին. «Ժողովուրդ»


Փոխվում է աշխարհի գլոբալ մոդելը: Եթե մինչ նոյեմբերի 8-ը լիբերալիստական կոսմոպոլիտ մոդելն էր գերիշխողը, որի ձեռքը կրակն էին ընկել բոլորը, ապա Դոնալդ Թրամփի հաղթանակով զգացվում է տեղաշարժ դեպի ազգային պահպանողականություն: Դեռ մի քանի օր առաջ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ամերիկյան ընտրությունները, մատնանշել էր, որ ամբողջ աշխարհում հաղթում են պահպանողականները: Ի դեպ, ազգային պահպանողականության թրենդը հասել է եւ Ֆրանսիա` այնտեղ նախագահական ընտրությունների փրայմերիզի ժամանակ նախկին նախագահ Սարկոզին դուրս թռավ մրցապայքարից, քանի որ ֆրանսիացիները համարեցին, որ բավարար չափով ազգային պահպանողական չէ, եւ արդյունքում 2017-ին երկրի ղեկավարի աթոռի համար այդտեղ պայքարելու են բացառապես պահպանողական թեկնածուները:
Ռուսաստանում էլ գերիշխում են պահպանողական միտումները` լիբերալիզմի խորհրդանիշ հանդիսացող նախագահ Ալեքսեյ Ուլուկաեւը գնաց կալանքի տակ` որպես խոշոր կաշառակեր, նախագահ Պուտինը հանրահայտ ռուսական հասցեով ուղարկեց Միջազգային քրեական դատարանը, իսկ ավանդական ընտանիքի դեմ ուղղված օրենքները գնացին վերանայման երկրի խորհրդարան: 
Ի դեպ, խորհրդանշական է նաեւ, որ հենց այս օրերին Հայաստան է ժամանել Եվրոպայի պահպանողական կուսակցության ղեկավարը` ընդունելության արժանանալով ե՛ւ երկրի նախագահի կողմից, ե՛ւ խորհրդարանում: 
Բնականաբար, գաղափարաքաղաքական մթնոլորտի տեսակետից մթնոլորտը բարենպաստ է ՀՀԿ-ի համար: 

ԲՈԼՈՐ 
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ 
ՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ
Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը ՀՀԿ-ի կառավարության վարկանիշն է, դա անհերքելի է: Ի դեպ, ՀՀկ համագումարից ընդամենը հինգ օր առաջ աննախադեպ քայլ կատարեց ՊԵԿ-ը` հարկահան գերատեսչությունը հայտարարեց, որ փորձ էր արվել մի գործարարի խանգարել հանրապետություն բանաններ ներկրելու:Սակայն ՊԵԿ-ի գործուն միջամտությունից հետո այդ խոչընդոտները վերացան, եւ ավելին` ՊԵԿ-ը հորդորեց գործարարներին, այդպիսի դեպքերում դիմել եւ ստանալ աջակցություն: Ու հավանաբար գնալով այդպիսի հետաքրքիր քայլերի` քանակն ավելանալու է: 
Սակայն առայժմ պահպանվում է ինտրիգը` իսկ արդյո՞ք Կարեն Կարապետյանը կհետեւի նախարար Վիգեն Սարգսյանի օրինակին եւ կընդգրկվի ՀՀԿ շարքերում, եւ եթե այո, ապա` երբ: Արդյո՞ք համագումարի պահին նա կունենա կուսակցականի կարգավիճակ: 


Ի դեպ, բավականին հետաքրքիր զարգացումներ եղան եւ 1000 դրամի մասին հայտնի օրենքի շուրջ: Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ե՛ւ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ երկրորդ ընթերցման օրենքը ներկայացվելու է բավականին վերափոխված, ե՛ւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ պարտադիր սկզբունքը քննարկման առարկա է եւ ովքեր ուզում են հրաժարվել դա քննարկման առարկա է առաջին եւ երկրորդ ընթերցման ժամանակ, քանի որ, այո, ստիպողաբար ոչինչ անել չի կարելի: Իսկ օրենքի դեմ պայքարող, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակությունը» ինքնավարկաբեկման առավել քան արտառոց քայլ կատարեց` ստորգետնյա անցումների պատերին հայտնվեցին «տղաս զոհվեց, վարկս փակեցի», մակագրությունները, եւ այդ զազրելի ցինիզմի հեղինակներին հիմա փնտրում են շատ-շատերը, հասկանալի է, թե ինչ նկատառումներով: 
Բայց այն հարցը, որի պատասխանին սպասում են շատ-շատերը, թե ինչպիսի փոփոխություն կկրի ՀՀԿ խորհրդի կազմը ու համապատասխանաբար ինչ տեսք է ունենալու նախընտրական ցուցակը: Բնականաբար, այդ հարցի պատասխանի փնտրտուքները առավել քան մտահոգ տեսք են հաղորդել մեր փառապանծ օլիգարխիայի ներկայացուցիչներին... 


Իսկ ընդդիմադիրներին, բնականաբար, հետաքրքրում է, թե ինչ աստիճանի արդյունավետ ընտրարշավ կիրականացնի ՀՀԿ-ն, արդյո՞ք հնարավոր կլինի հարվածել իշխող կուսակցության վարկանիշին, եւ ինչպիսի՞ն կմնա այն տոկոսաբաժինը, որը պետք է կիսեն իրար մեջ: Եվ, իհարկե, բաց է մնում դաշինքների ձեւաչափերի հարցը... 

ԱՐԴՅՈ՞Ք ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ 
ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆԸ
Ուշագրավ է, որ իր հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ երազանքների, պատասխանելով լրագրողի հարցին, հիշատակեց Արցախի վերամիավորումը մայր հայրենիքին: Ի դեպ, շատերը արձանագրեցին, որ խոսելով հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմի մասին, նա մատնանշեց, որ, անշուշտ, Հայաստանը ձգտում է խաղաղության, սակայն եթե Բաքուն ուզում է նորից փորձել իր բախտը, ապա պետք է պատրաստ լինի քաղաքներ եւ շրջաններ կորցնելուն: 
Անշուշտ, երկրի ղեկավարը շատ ճիշտ վարվեց, որ վերամիավորման կատեգորիան նորից բերեց հրապարակային քաղաքական դաշտ, քանզի քաղաքական խաղերում շատերը մոռացության են մատնել, ինչպես բուն արցախյան շարժման նպատակը` «Միացում» կարգախոսով, այնպես էլ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման ակտը, որը արտացոլված է ինչպես Հայաստանի անկախության մասին հռչակագրում, այնպես էլ` Սահմանադրության նախաբանում: Ի դեպ, եթե համացանցում այն փնտրենք իրավական ակտերի տարբեր շտեմարաններում, ապա ամենուրեք կհայտնաբերենք, որ այդ ակտի կարգավիճակը մատնանշված է գործող: Հարկ է նշել, որ համացանցում հայտնվել են եւ առցանց հարցումներ, թե արդյոք որ տարբերակին են կողմ մեր հայրենակիցները` Արցախի անկախությանը, թե` վերամիավորմանը, ապա արդյունքներով վերամիավորման կողմնակիցները շուրջ երեք անգամ շատ են: 
Ինչեւէ, թեեւ այդ հարցը, կարծես թե, անմիջապես կապակցված չէ ՀՀԿ համագումարի օրակարգային խնդիրների հետ, սակայն կրկին հրապարակային հարթությունում  այն հնչեցնողը այն պաշտոնատար անձն է, ով գլխավորում է իշխող կուսակցությունը: Այնպես որ, սկզբունքորեն նաեւ այդ հարցում հնարավոր են հետաքրքիր զարգացումներ, առավել եւս, որ «առանձին պետության» հարցադրումն ինքնին աբսուրդային է, եւ Արցախի անկախությունը պետք է լինի այն առավելագույն զիջումը, որին կարող է համաձայն լինել հայկական կողմը: 

«Ժողովուրդ». Ովքեր են հրավիրվել Դատախազության աշխատակցի օրվա միջոցառմանը


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА