ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊ-Ի ՍՈՒՐԲԸ

01.11.2016 20:16 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՏՄՊՊ-Ի ՍՈՒՐԲԸ


(ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ` «ՈՎ ՀԱՍՏԱՏԻ` ԵՍ ԲԻԶՆԵՍ ՈՒՆԵՄ, 
ՆՎԻՐԵԼՈՒ ԵՄ ԻՐԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ ուսումնասիրելով Շաբոյանի գործունեությունը, եկել են այն եզրահանգման, որ «սրբից էլ սուրբ է» ու կենդանի-կենդանի համբարձվելու է Եղիա մարգարեի նման, բայց ոչ թե կառքով, այլ` «պադավատով»:
ՊՐԻՄԻՏԻՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՄԱՀ Է
(ԳՅՈՒՄՐԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ ԸՆԴԱՄԵՆԸ 10.000 ԴՐԱՄՈՎ 
ԱՎԻԱՏՈՄՍԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գյումրիի օդանավակայանից հայտնում են, որ 10.000 դրամանոց տոմսերն արդեն սպառվել են, այլ ավիատոմսերի ձեռքբերման նոր համակարգի կողմից բիրիքով գնվել է` կառավարության վրա թանկ ծախելու հույսով:ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՎԵՐՋԵՐՍ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 
ԲՅՈՒՋԵԻ ԹԱԼԱՆԻՆ ԻՐԵՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՁԵՎԱՆԱԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա որ բոլորդ սուրբ եք, էդ բյուջեն ո՞վ կերավ…

ՏՄՊՊ-Ի ՀԻՄՆԸ


ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԱՎԱԼՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՕՐՈՒԵԼԻ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՆ» ՎԵՊԻ ՀԱՅՏՆԻ ԿԱՐԳԱԽՈՍԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
«Քաղաքացիական պայմանագրից» հայտնում են. բոլոր ընդդիմադիրները հավասար են, բայց որոշ ընդդիմադիրներ այնուամենայնիվ ավելի հավասար են:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА