o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը հանձնարարել է աշխատել «Ստամբուլյան կոնվենցիայից» Թուրքիայի միակողմանի դուրս գալու կամ որոշ հոդվածներ վիճարկելու ուղղությամբ

16.07.2020 10:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը հանձնարարել է աշխատել «Ստամբուլյան կոնվենցիայից» Թուրքիայի միակողմանի դուրս գալու կամ որոշ հոդվածներ վիճարկելու ուղղությամբ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հուլիսի 15-ին կայացած նիստի ժամանակ քննարկվել է «Ստամբուլյան կոնվենցիան» (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»), որի ընթացքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել կոնվենցիայից Թուրքիայի միակողմանի դուրս գալու կամ դրա որոշ հոդվածներ վիճարկելու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:

Շոտլանդիայում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից եւ այրվել. կան տուժածներ (Ֆոտո, տեսանյութ)

Շուրջ 5 ժամ տևողությամբ նիստին մասնակցել են նաև երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ընտանիքի հարցերով նախարար Զեհրա Զյումրյութ Սելչուկը և արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: Հանդիպման ժամանակ «Ստամբուլյան կոնվենցիայի» վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Նիստի մասնակիցների մեծ մասը քննադատել է կոնվենցիայի դրույթները` հայտարարելով, որ կանանց ցուցմունքներով տղամարդկանց տնից դուրս հանելը շատ հաճախ հանգեցրել է ընտանիքների քանդմանը, և կանանց այդ ցուցմունքները, որոնք շատ հաճախ անգամ չեն ուսումնասիրվում և ապացուցվում, մեղավոր են դարձնում տղամարդուն: Քննադատվել է նաև կոնվենցիայի` սեռով պայմանավորված և սեռական կողմնորոշման համար խտրականությունը բացառելու մասին դրույթը: Նշվել է, որ «ԼԳԲՏ համայնքի մարգինալ գործունեության» մասին դրույթը նույնպես նպաստում է բռնությունների ավելացմանը:

Նիստի վերջում նախագահ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել կոնվենցիայից Թուրքիայի միակողմանիորեն դուրս գալու կամ դրա որոշ հոդվածներ վիճարկելու հավանականությունը:

Հանդիպման վերջում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ երկրի նախագահն իրավունք ունի հրաժարվել միջազգային պայմանագրին անդամակցությունից՝ առանց հետագա որևէ գործողությունների:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА