o C     05. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարձքներդ կատար, սիրելի ընկերներ. Իշխան Սաղաթելյան

15.07.2020 12:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Վարձքներդ կատար, սիրելի ընկերներ. Իշխան Սաղաթելյան

«Արդեն երկու օր է` ՀՅԴ Հայ դատի գրասենյակները քսանչորժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի արտաքին շահերի պաշտպանության ազգանվեր գործունեությունը։

Այսօր Հայաստանի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու ծննդյան տարեդարձն է

Մասնավորապես.

- ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մի քանի հայտարարություններով Եվրոպական Միության ղեկավար կառույցների, Եվրոպայի Խորհրդի, Եվրանեսթի և վերջիններիս խորհրդարանական վեհաժողովների ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակին` իբրև Եվրոպական Միության քաղաքացիներից կազմված միավոր պահանջել համապատասխան արձագանք։

Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից, կարող է երազային հայտարարություններ անել, թե 2050-ին ՀՀ-ն 5 մլն բնակչություն կունենա, բայց անկարող է նույնիսկ հաջորդ 10 րոպեն հաշվարկել․ Վահան Իշխանյան

- ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական իշխանության մարմինների ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակին։ Գրասենյակը մեծ ակտիվությամբ ամերիկյան հասարակությանն ու իշխանություններին ներկայացնում է օբյեկտիվ տեղեկատվություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ամերիկացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում սենատորներ և կոնգրեսականներ, արդեն իսկ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին։

Իշխանական քարոզչամեքենան ճռռում է, սղացնելու համար հանրակրթության ոլորտում ազգային ինքնության տակ դրվող միջուկային ականը. Արմեն Աշոտյան

- ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական գրությամբ դիմել է երկրի արտգործնախարար ՖՊ Շամպայնին՝ կոչ անելով նրան ամբողջապես դատապարտել ադրբեջանական ագրեսիան և սատարում հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը աշխարհի առավել քան 30 երկրում լծվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահը ամենատարբեր մակարդակներում սպասարկելու աշխատանքների։

ՀԲԸՄ առաջարկությունները հայաստանի հանրակրթության չափորոշիչների մասին

Այս ընթացքում, Հայ դատի պատասխանատուները նաև միջանձնային հանդիպումներ են ունենում, որոնք սովորաբար չեն լուսաբանվում։
Ես հիշատակեցի միայն Բրյուսելի, Վաշինգտոնի և Օտտավայի գրասենյակների աշխատանքները, սակայն մեր բոլոր հանձնախմբերն ու գրասենյակներն ամենօրյա հևքի մեջ են։ Վարձքներդ կատար, սիրելի ընկերներ», - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:

Մորի Կոնեն ` Հայաստանի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА