o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կամքը» հայտարարում է ցանկացած ձեւաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար

13.07.2020 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կամքը» հայտարարում է ցանկացած ձեւաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշել են, որ ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող հարձակումները եւ ընդհարումները գնահատում են որպես վտանգավոր գործընթաց, ինչն ուղղակիորեն սպառնում է մեր պետականությանը եւ համայն հայ ժողովրդի ճակատագրին:

Այսօր ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան 98-ամյակն է

«Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ գտնում ենք, որ նման իրավիճակում պարտավոր ենք համախմբվել հայ զորականի եւ հայ զինվորի շուրջ: Ելնելով վերը նշված հույժ կարեւոր դիտարկումներից՝ «Կամքը» հայտարարում է ցանկացած ձեւաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար, քանի դեռ ՀՀ պետական սահմաններին տիրում է նման վտանգավոր իրավիճակ եւ կոչ է անում իր անդամներին, սատարողներին եւ համախոհներին հնարավոր բոլոր միջոցներով ծառայել սահմանում անդորրի վերականգման եւ հայկական բանակի հզորացման վեհ նպատակին», - ասված է հայտարարության մեջ:

Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА