o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգովի պետք է համախմբվել ընդդեմ պանթյուրքիզմի սպառնալիքի. Շարմազանով

13.07.2020 00:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ազգովի պետք է համախմբվել ընդդեմ պանթյուրքիզմի սպառնալիքի. Շարմազանով

«2016-ին ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիեւ կրտսերի հրոսակախումբը այսօրվանից հրետակոծում է ՀՀ Տավուշի մարզի դիրքերը: Ալիեւը հերթական անգամ ի ցույց է դնում իր ողջ ռազմատենչ ու տմարդի էությունը: Տեսնես մարդամեկը հիմա էլ կասի՞,թե նա կառուցողական է: Թե՞ այս անգամ կգիտակցի, որ ազգովի պետք է համախմբվել ընդդեմ պանթյուրքիզմի սպառնալիքի: Ժամանակն է գիտակցել, որ հայրենիքը բոլորինս է, իսկ հայրենիքի պաշտպանությունը` բոլորիս սրբազան պարտականությունը: Կոչ եմ անում ՀՀ Արտաքին գերատեսչությանը կապ հաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ ՀԱՊԿ-ի հետ` դատապարտելու Ադրբեջանի սադրիչ գործողությունները, իսկ ԱԺ-ին առաջարկում եմ արտահերթ ռեժիմով հրավիրել նիստ եւ ընդունել Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարություն», - այս մասին ընդգծում է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ, որպես հետգրություն, հավելում. «Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից հրաժարումը ուշ, թե շուտ պետք է հանգեցներ նման գործողությունների»:

ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀԱԷԿ գործադիր տնօրեն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА