o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կույս կանանց միավորումը» խստագույնս խոյահարել է Արմեն Ամիրյանի նման մոտեցումը

30.09.2016 10:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կույս կանանց միավորումը» խստագույնս խոյահարել է Արմեն Ամիրյանի նման մոտեցումը

Արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցերում հիթ է դարձել ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար, մշակույթի վաստակավոր գործիչ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ պատասխանը լրագրողական այն հարցին՝ թե որն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար: Ա. Ամիրյանը մասնավորապես նշել էր. «Գնեցի մի փունջ վարդեր եւ եկա տուն: Զանգը տվեցի` կինս բացեց, գրկախառնվեցի եւ ականջին շշնջացի`սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի` հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին եւ այն ծառայությանը, որին կոչված եմ»:

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

Վերոնշյալի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ եւ ֆեյսբուքյան ստատուսներ են գրվել, ընդորում` մեծամասամբ դրական ֆոնի ներքո, սակայն առավել ուշագրավ է այս մասին «Կույս կանանց միավորում» կազմակերպության տարածած հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. «Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը բացահայտ պարծեցել է, որ դռան զանգը տվել է եւ առանց ավելորդ սեթեւեթանքի սեփական կնոջ երեսին ասել, որ իր ժամանակի մեծ մասն անցկացնելու է ուրիշի հետ։ Նման ցինիզմ շատերի կողմից կարելի էր սպասել, բայց որ նախարար դառնալն այդքան շուտ կփչացնի նաեւ Արմեն Ամիրյանին, թերեւս քչերն էին կանխազգում։

Կնոջը որպես ժամանակ հատկացնելու օբյեկտի, սեքսիզմի եւ սեռականության լուսային ազդեցությամբ դիտարկելը հարիր չէ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։ «Կույս կանանց միավորումը» եւ անձամբ Արշալույս Ենոքյանը խստագույնս խոյահարում է նման մոտեցումը։ Ամենեւին զարմանալի չէ, որ կինն Արմեն Ամիրյանին չի վստահում տան բանալին, եւ վերջինս ստիպված է եղել զանգը տալ։ Հիացմունքի է արժանի տիկինը, որն այդքանից հետո չի խորշել բացել դուռը։ Մեծահոգության եւ լայնախոհության վառ օրինակ, ինչից նախարարը սովորելու շատ բան ունի»:

Ի դեպ, թե ովքեր են ընդգրկված «Կույս կանանց միավորում» կազմակերպության մեջ եւ ինչ նպատակներ են հետապնդում, «Իրավունքը» պարզել է հենց կազմակերպության ղեկավար Արշալույս Ենոքյանից, որի մասին կարդացե՛ք այստեղ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА