o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել

09.07.2020 07:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ դիմակ չկրելու համար տուգանքների չափը կրկնապատկելու մասին աղմկահարույց նախագիծը, որը հանվեց շրջանառությունից, «Իմ քայլին» «դեմ» է տվել կառավարությունը։  Ի սկզբանե իշխող խմբակցությունում դեմ են եղել ամեն ինչ իրենց վրա վերցնելուն, պատահական չէ, որ նախագծի հիմնական զեկուցող էր նշանակվել Մարիա Կարապետյանը, քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովից որեւէ մեկը չէր համաձայնել այդ բեռը ստանձնել։

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԵՒ ԿՆՈՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Նա բարձր իշխանությանն իր «հավատարմությունն» ապացուցելու խնդիր ուներ։ Իսկ երբ հանրային մեծ աղմուկ է բարձրացել, գործի է անցել Արարատ Միրզոյանը եւ կառավարությանն ասել է, թե սա վնասում է իրենց իմիջին, ամեն ինչ չէ, որ կարող են ջարդել իրենց վրա։ Մեզ պատմեցին, որ իշխանական խմբակցությունում նույնքան վրդովված են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից դուրս թողնելու կառավարության մտադրությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА