o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանին միջազգային հանրությունը դեմ է տալու պատին. Արա Վարդանյան

02.07.2020 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանին միջազգային հանրությունը դեմ է տալու պատին. Արա Վարդանյան

Ներքաղաքական որոշ իրադարձությունների,ՌԴ սահմանադրական փոփոխությունների մասին զրուցեցինք  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի հետ:

Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել. politik.am

- Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում ռուսաստանյան սահմանադրական փոփոխությունները: Այն կարո՞ղ է արդյոք Հայաստանի համար հանդիասանալ որպես օրինակ:

- Ես կարծում եմ, որ Հայաստանը միայն կարող է բոլոր երիկրների համար օրինակ ծառայել, թե ոնց են սահմանադրությունը մեկ օրվա մեջ տապալում: Չեմ կարծում,որ Ռուսաստանը կարող է Հայաստանի համար օրինակ ծառայել: Հայաստանն ընհանրապես ամբողջ աշխարհին վերջին երկու տարվա ընթացքում կարող է վատ իմաստով օրինակ ծառայել: Մենք ականատես ենք այն բանին, ինչպես է Հայաստանում արդարադատության ոլորտը իսպառ ոչնչանում: Վերջին նշույլն իհարկե սահմանադրական դատարանն է:

-  Մեկ գիշերվա ընթացքում սահմանադրական փոփոխություններին, ի՞նչ գնահատական կտաք:

- Գնահատականը շատ պարզ է: Ի սկզբանե պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանի պես մարդը հեղաշրջում իրականացնելով մինշանակ ձգտելու էր իր վերահսկողության տակ վերցնել բոլոր հնարավոր պետական օղակները: Ինչպես տեսնում ենք, այդ օղակների մեջ միակ կանգուն օղակը սահմանադրական դատարանն էր, որն ի վերջո օրենքի կոպիտ խախտմամբ այս իշխանությանը հաջողվեց փոփոխել: Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ ռումբ է տեղադրում ոչ միայն իր տակ,այլև Հայաստանի Հանրապետության: Նա պետք է հասկանա,որ ցանկացած իշխանություն մի օր հեռանում է,իր դեպքում այն շատ մոտ է: Ես կասկած չունեմ, որ այս հակաօրինական գործողությունների պատասխանատուները դատապարտվելու են:

Կա մի մեծ բայց, որ սկսած նոր սահմանադրական դատարանի ձևաորումից, մինչև Փաշինյանի հեռացումը ՍԴ-ի կողմից ընդունված բոլոր որոշումները լինելու են առ ոչինչ: Հաջորդ իշխանություններն,իշխանության գալուն պես շատ հնարավոր է հայտարարեն այն մասին, որ սահամանդրական դատարանը քանի որ վերակառուցվել է հակասահմանադրական ճանապարհով, այդ իսկ պատճառով հենց այդ նույն սահմանադրական դատարանի կողմից ընդունված որևէ որոշում չի կարող հիմք հանդիսանալ: Հայաստանը մեր միջազգային պարտնյորների հետ կարող է լուրջ խնդիրներ ունենալ: Բացի ակնհայտ է, որ միջազգային հանրությունը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն անօրինական են: Մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ մի տեղ Նիկոլ Փաշինյանին միջազգային հանրությունը դեմ է տալու պատին: Օրինակ արցախյան բանակցությունների շրջանակում չի բացառվում, որ Ֆրանսիայի կամ Ամերիկայի կողմից ինչ-որ մեկն իրեն դեմ տա պատին: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА