o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախյան առեւտրապարտադրանքային եզրափակիչ

01.07.2020 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախյան առեւտրապարտադրանքային եզրափակիչ

Սորոսածինների մեծ զանգված ունեցող հայաստանյան իշխանական համակարգը կարծես թե վերջնականապես է որոշել նաեւ արտաքին հարթակում գնալ վա բանկ: Իսկ թե որն է սորոսների պատկերացումները արտաքին հարաբերությունների մասին, նոր բան չէ` ծայրահեղ ռուսատյացություն եւ լիբերալ ամեն մի աղբի սրբադասում:

Առաջիկայում մարտահրավերային է լինելու իրավիճակը թե՛ սահմանին ու շփման գծում, թե՛ Արցախյան բանակցային գործընթացում․ Մալաշենկո

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ

Այս ամենի հետ մեկտեղ ազդակները, որոնք գալիս են Մոսկվայից, սկսել են ծայրահեղ կոշտ դառնալ: Վկայություններից մեկը գազի թանկացումն էր, թեեւ մեր քայլոներին դա առանձնապես չի էլ մտահոգում. տուժողն իրենք չեն, այլ ՀՀ «հպարտ» քաղաքացիները, որոնց կարելի է հենց այնպես ողջ օրը դիմակավորել, տասնյակ հազարներին թալանել` տուգանքի, գույքահարկի քառապատկման անվան տակ, եւ այդպես շարունակ: Դրանից հետո գազի եւ մնացած ամենի թանկացումն ի՞նչ մեծ բան է` թող վճարեն:

«Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Ղազինյան

Սակայն ռուսական ռեակցիան նաեւ արդեն ստացել է դեսպանական կոշտ հայտարարությունների տեսք: Այսինքն, եթե մինչ  այս գոնե պաշտոնական հայտարարություններում «եղբայրական հարաբերությունների» տեսքը պահպանվում էր, ապա, օրինակ, օրերս հնչած ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը եկավ հուշելու, որ այստեղ եւս բացասական լուրջ միտումներ կան: Ընդ որում, ընդամենը օրեր առաջ ՌԴ դեսպանը նաեւ բավականին կոշտ արտահայտվել էր Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների թեմայով:

«Փաստ». ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրման գործընթացը թափանցիկ չի եղել

Դեսպանատան այս նոր հայտարարությունը կապված էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման հետ, եւ դեսպանատնից գործնականում բաց տեքստով ասում են, թե համարում են, որ այն ուղղված է Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների դեմ. «Նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա...»: Իսկ հեռանկարային առումով, օրենքը էապես կազդի ՀՀ-ում ռուսական լեզվի իմացության վրա: Ընդ որում, էլի հարվածը հասնելու է ՀՀ շարքային քաղաքացիներին եւ ոչ միայն, քանի որ. «Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ, ինչ-որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ-որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում եւ այլն: Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը...»:

ՀԱՍԱԿ-ը պատրաստվում է էլ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում

Ակնարկի իմաստը դժվար չէ հասկանալ: Այսինքն, Հայաստանը լինելով ռուսական տիրույթի ինտեգրացիոն կառույցների անդամ, ՌԴ-ում ունենալով մեծ թվով հայություն, այդ թվում` ՀՀ քաղաքացիությամբ, գնում է մի ուղղությամբ, որը ժամանակին նկատվել է Ուկրաինայում եւ Վրաստանում, այսինքն` «գունավոր հեղափոխության» ենթարկված երկրներում: Նշանակում է, որ որքան էլ Նիկոլը  երկու տարուց ավել պնդում է, թե իր «հեղափոխությունը» արտաքին հիմքեր չունի, Հայաստանի արտաքին վեկտորը չի  փոխվելու, սակայն ընթացիկ իրավիճակը միանգամայն այլ բան է հուշում: Իսկ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին հիշեցմամբ դեսպանատունը Մոսկվայի անունից թերեւս պարզ ակնարկում է, որ այն մտքին են, որ այդ հայտարարություններով ժամանակ շահելով, հայաստանյան իշխանությունները գնում են այն ուղղությամբ` ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից հրաժարվելու, որի մասին մինչ «հեղափոխությունը» Նիկոլը բացահայտ էր խոսում: Կարճ ասած, թերեւս դա ընդամենը մեկ օրենք է, սակայն այդ ողջ գործընթացը` «Էականորեն կանդրադառնա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների համալիր մասն է»: Այսինքն, կանդրադառնա հենց  «մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների» վրա:

Մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ. Նիկոլ Փաշինյան

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

Բայց փոխարենը, ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան մոտ բոլորովին այլ նոտաներ են նկատվում: Անգամ ՍԴ-ի հետ կապված այս բացահայտ ապօրինության վերաբերյալ, որի առնչությամբ, հիշեցնենք, բացասական գնահատականներ եղան ոչ միայն Վենետիկից, այլ նաեւ` ԵԺԿ-ից, ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը միանգամայն լավատեսական տրամադրությունների մեջ է: Միայն թե այդ  քայլն  անի «Հայաստանի կենսունակ քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցելով»: Քաղաքացիական հասարակություն ասվածը շատ էինք լսել, ու հիմա  պարզվում է, որ դրա մեջ մի  շերտ կա` «կենսունակները», որոնց Նիկոլը պետք է լսի: Ովքե՞ր  են դրանք, օրինակ ԱՄՆ-ում տարբեր հարձակումներ իրականացնողները ամերիկյան քաղաքացիական հասարակության կենսունակնե՞րն են: Թե՞ Հայաստանում կենսունակ համարվում են, ասենք, սորոսական ֆոնդերից  սնվողները: Կամ, ամերիկյան դեսպանատան ընկալած կենսունակները նաեւ Սպիտակ տան կողմի՞ց  են ընկալվում այդպիսին: Վերջին հարցը պատահական չէ: Այո, դեսպանատունը ամերիկյան կառավարության պաշտոնական ներկայացուցչությունն է: Սակայն ներկայիս իրողությունները ցույց են տալիս, որ անգամ ԱՄՆ տարածքում դժվար է ասել` պատական այս կամ այն կառույցն իրականում ո՞ւմ է ներկայացնում, ի՞նչ շահերով  է առաջնորդվում: Իսկ ահա հայաստանյան դեսպանի հետ կապված եղան այն խոսակցությունները, որ Էդմոն Մարուքյանը մինչ ՍԴ-ի հարցով դիմակը հանելը, երկար զրույց էր ունեցել դեսպանի հետ: Դրանից զատ, դեսպան Թրեյսին մամուլին նախօրեին նաեւ նման մի հիացած միտք էր հայտնել. «Հայաստանի էական ժողովրդավարական աճը ճանաչման է արժանացել V-dem նախագծի 2020 Ազատական ժողովրդավարության ցուցիչում»: Իսկ այդ V-dem-ը ընդամենը Սորոսի կողմից ֆինանսավորվող ինչ-որ նախաձեռնություն է:

Արժե՞ր սեփական ամբիցիաների դիմաց կորցնել երկու տարի եւ երկու դիվանագիտական հաղթանակ՝ գործընթացը նորից սկսելու փորձի համար. Արմեն Աշոտյան

Ինչեւէ, ամերիկյան  դեսպանն այս ամենով փորձում է ցույց  տալ, որ հայաստանյան ուղղությամբ պաշտոնական Վաշինգտոնը մնում է «գունավոր դիրքերում», ընդ որում, էական չէ, թե իրականում այդպե՞ս է:

ՆՈՐԻՑ ԿԻԶԱԿԵՏՆ ԱՐՑԱԽՆ Է

Առավել եւս, որ դեսպանի այդ քայլերին հաջորդեց նաեւ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, որի ժամանակ, ըստ պաշտոնական  տեղեկատվության. «ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է կառուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, իրավապահ ոլորտները»: Կարճ ասած, ՍԴ-ի թեմայի: Դրանից զատ. ««Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակներում համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց մերձավորարեւելյան տարածաշրջանում կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից նախաձեռնված ծրագրերը...»: Ու չմոռանանք, որ իրականում այդ «Կրոնական ազատությունների դաշինք» կոչվածը սովորական հակաչինական լիբերալ կառույց է, եւ այն տպավորությունն է, որ Մնացականյանը Ռիքերին հիշեցրել է այդ «փոքրիկ ծառայության» մասին:

«Հրապարակ». Ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում

Եվ ամենահետաքրքիր պահը. «Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ»: Ստանում ենք այս ուշագրավ պատկերը: Նախ Ալիեւը հերթական աղմուկը բարձրացրեց, թե` ի՞նչ եղավ պայմանավորվածությունների հարցը: Իսկ ահա հազիվ երկու օր անց հայտնի դարձավ, որ տեղի է ունենալու Մնացականյան-Մամեդյարով հերթական տեսակոնֆերենսային հանդիպումը: Մինչդեռ ամսվա կեսերին էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել, թե` «Հերթական հեռակա հանդիպումը տեղի կունենա մինչեւ հաջորդ ամսվա վերջ», այսինքն` հուլիսի վերջերին: Ու անմիջապես էլ արցախյան ուղղությամբ Թրամփի «կուրատոր» Ռիքերին խոսում է Մնացականյանի հետ: Այդ ի՞նչ տեղի ունեցավ այս երկու շաբաթներին, որ Մամեդյարով-Մնացականյան տեսաբանակցությունների անհրաժեշտությունը մեկ ամսով առաջ գցեց: Ավելին, նախօրեին կայացած համանախագահների եւ Մամեդյարովի տեսահանդիպման արդյունքում մինչեւ իսկ նման միտք հնչեց. «Համանախագահները կարեւորել են առաջին իսկ հնարավորության դեպքում երկու երկրների արտգործնախարարների միջեւ ուղիղ շփումների հաստատումը...»:

Այսօր Արցախյան պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է

Ինչպես տեսակապի այդքան առաջ գցելը, այնպես էլ նախարարների մակարդակով ուղիղ բանակցությունների մասին տեսակետը գալիս է հիմնավորելու, որ համանախագահները փորձում են բանակցային գործընթացը տեղափոխել գերակտիվ փուլ, նաեւ ակնարկելով, որ կորոնավիրուսային արգելակները կարող են երկրորդ պլան մղվել: Ընդ որում, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում իրավիճակը կամաց-կամաց մոտենում է քաղաքացիական բախումների փուլին, կարելի է նաեւ ենթադրել, որ հազիվ թե այդ արագացման նախաձեռնողը ՄԽ-ում ամերիկյան համանախագահը լինի: Իսկ մյուս կողմից, թեեւ Մակրոնը մի չքնաղ նամակ էր հղել Նիկոլին, բայց նաեւ այս օրերին շատ ավելի գործնական շփումների մեջ է ՌԴ նախագահի հետ: Ընդ որում, Պուտինի հետ Մակրոնը քննարկում է հարցեր, որոնք ընդամենը վերջերս կհամարվեին ֆանտաստիկ. եվրոպայի անվտանգության թեմա` առանց Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ համագործակցությամբ: Ընդ որում, Մերկելն էլ «հեռավար կարգով» ջերմ ժպիտներ է հղում այդ քննարկումների ուղղությամբ:

Ուշադրություն վարորդներին․ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում նոր փոփոխություններ. Ճանապարհային ոստիկանություն

Այս իրավիճակում ՄԽ-ում ֆրանսիական համանախագահը ռուսներից  առանձնացված ինչ-որ խաղ կարո՞ղ է սկսել. հազիվ թե: Եվ ենթադրել, որ այդ բանակցային ակտիվացման քայլերը գալիս են հենց Մոսկվայից, դառնում է ամենահավանական տարբերակը:

Այսպիսով, մոտավորապես նման պատկեր ենք ստանում. մեր տեղական սորոսածինները փորձում են հակառուսական վա բանկի գնալ: Այս իրավիճակում հասկանալի է նաեւ ամերիկյան դեսպանի ակտիվացումը, թեեւ դեռ հասկանալ է պետք` սորոսյան ֆոնդերով այդքան ոգեւորված դեսպանն ակնարկում է ամերիկյան էլիտայի ուլտրալիբերալ մտահոգությունների՞ մասին, թե՞ նախագահական թեւի, որը սակայն այս օրերին ակտիվ «հակահեղափոխական» գործընթացների մեջ է, եւ հազիվ թե կովկասյան ուղղությամբ նման բազմաքայլ կոմբինացիաների ժամանակը գտներ: Իսկ ահա մոսկովյան պատասխանը գազից եւ մյուս ակնարկներից հետո, ըստ ամենայնի, բանակցային գործընթացի ակտիվացումն է: Չնայած, ՌԴ-ն այս օրերին կարծես սկսում է ակտիվանալ բոլոր ուղղություններով, եւ կովկասյան հարթակը հազիվ թե բացառություն լիներ:

«Ժողովուրդ». Ընդդիմադիր ուժերը չեն կարողանում հուշագիր ստորագրել. գործընթացը կասեցվել է

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА