o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հանուն ձեր շահերի պատրաստ եք անցնել մարդկային բարոյական նորմերի վրայով. Գեղամ Պետրոսյան

21.06.2020 14:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Հանուն ձեր շահերի պատրաստ եք անցնել մարդկային բարոյական նորմերի վրայով. Գեղամ Պետրոսյան

«Գիտե՞ք, տեղյա՞կ եք, որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից նոր համակարգեր։ Հայաստանը ձեռք է բերել ՕՍԱ-ԱԿԱ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Եվ ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում», - սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գրում է. «Միքայել Մինասյանը անդրադառնալով այս զենքի գործարքին բնավ կասկածի տակ չի դրել զենքի արդյունավետությունը եւ անհրաժեշտությունը, այլ անդրադարձել է այս գործարքի ֆինանսական մասին եւ կոնկերետ ասել՝ "бейби стоп" : Հիմա, որպեսզի կարողանան արդարացնել ու թոզ փչելով ժողովրդին համոզել, թե այն անհրաժեշտ է ու արդիական, կազմակերպեցին մի շատ զզվելի սրտաճմլիկ, լիրիկական ու հակապետական հարցազրույց՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նորից եմ կրկնում, ոչ մեկը կասկածի տակ չի դրել այս զենքերի անհրաժեշտությունն ու օգտակարությունը, այլ խոսվել է գնից ու գործարքի անհամատեղելիությունից։ Հանուն ձեր շահերի ու ամեն կերպ ձեր ճշմարտացի լինելը ապացուցելու՝ պատրաստ եք պետական գաղտնիք հրապարակել եւ անցնել մարդկային բարոյական նորմերի վրայով։ Ուզում եմ ասել, որ չի ստացվելու. դուք գնալու եք, բայց Հայկական երկու պետություններն էլ շարունակելու են ուս ուսի տված առաջ քայլել։ Աստված պահապան մեր հայրենիքին եւ մեզ»։

Հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը. Մենուա Հարությունյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА