o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում. Թեհիմինա Վարդանյան

10.06.2020 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում. Թեհիմինա Վարդանյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշել է, որ այսօրվանից դադարեցնում է գործունեությունը «Հանրապետություն» կուսակցությունում:

ԱԱԾ աշխատակիցներ ներկայացողները ԱԱԾ-ից չեն եղել. ի՞նչ վտանգներ կարելի է սպասել

«Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ: Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ: Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է: Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները: Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է: Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու: Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք», - այս մասին գրել է Թ.. Վարդանյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА