o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանդիսատեսին համերգասրահ վերադարձնելու համար երկար ժամանակ է պահանջվելու». Արամ Մովսիսյան

09.06.2020 21:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հանդիսատեսին համերգասրահ վերադարձնելու համար  երկար ժամանակ է պահանջվելու». Արամ Մովսիսյան

Գաղտնիք չէ, որ մեր օրերում իրական արվեստով զբաղվելն ու այն հանրայնացնելն այդքան էլ հեշտ բան չէ: Բայց, մեզանում կան մարդիկ, որոնք հավատարիմ մնալով իրենց արմատներին, ջանում են ոչ միայն ուսումնասիրել, այլ` ժամանակակից սերնդին ցույց տալ, թե որն է իրական, հայկական, մաքրամաքուր երգն ու երաժշտությունը: Այդ եզակիների թվում է Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ, դափահար ԱՐԱՄ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, որը 2018 թվականին թառահար Ալեքսանդր Սահակյանի հետ լծվել է ազգապահպան գործունեությանն ու հանդես եկել եզակի նախաձեռնությամբ:

Պարոն Փաշինյան, կանգնեցրեք այս գործընթացը, սա դավաճանություն է. Արտակ Մովսիսյան (Բացահայտում)

 

«Այն եզակի է ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ` ձեւով: Նախաձեռնությունը կոչվում է «Եռախոսություն»` թառի, դափի եւ երգի (Trialogue of Armenian Music): Այս երեք բաղադրիչների միասնությամբ ներկայացնում ենք հայկական ժողովրդական` աշուղական, գեղջկական, ազգագրական, հոգեւոր եւ այլ ժանրի երգեր ու երաժշտություն: Հաճախ, երբ ասում ենք «Եռախոսություն», շատերը հարցնում են, իսկ ձեր 3-րդ երաժիշտն ո՞վ է»,- «Իրավունքի» հետ զրույցում ծիծաղելով պատմում է Արամն ու շարունակում. «Այդ ժամանակ բացատրում ենք, որ ես ե՛ւ երգում եմ, ե՛ւ նվագում դափ, իսկ Ալեքսանդրը` թառ: Ինչեւէ, մեծ աշխատանքի եւ համառ ջանքերի շնորհիվ զգալի չափով զարգացրել ենք այս գործիքների կատարողականությունը` նպատակ ունենալով ժողովրդական լայն զանգվածների շրջանում տարածել ու վերարժեւորել գրեթե մոռացած մշակութային այդ ժառանգությունը»:

​​​​​​​Ջիվան Գասպարյան կրտեսերը ՀՀ-ում ստեղծված իրավիճակին համապատասխան բուռն ստեղծագործական լուծումներ է գտել

Ըստ երաժշտի` «Եռախոսությունը» ոչ թե նորամուծություն է, այլ` մոռացված հինը. «Միջնադարում մեր աշուղները, գուսանները, սիրո երգիչները հանդես են եկել նման փոքրաթիվ կազմերով, կամ միայն երգել ու ինքն իրեն նվագակցել: Ցավոք, այս ավանդույթը շատերի կողմից գրեթե մոռացված է»,- ասաց դափահար-երգիչն ու շեշտեց. «Նախագծի նպատակը մեկն է` պահպանել մեր երաժշտական ավանդույթը եւ տարածել թե՛ աշխարհի տարբեր երկրներում, թե՛ ամրապնդել Հայաստանում: Նախագիծն, այսպես ասած, «մեսիջ» է հայ երիտասարդությանը, որ օրինակ խարույկի շուրջ կիթառի փոխարեն կարելի է երգել եւ ուրախանալ հայկական ժողովրդական նվագարաններով` թառի եւ դափի նվագակցությամբ: Դարեր առաջ մեր աշուղներն ու գուսանները թառի, դափի ու քամանչայի նվագակցությամբ, փոքրաթիվ կազմով, կամ որպես մենակատար, հանդես են եկել համերգներով, կամ խնջույքներին: Մեր նախագիծը տիպիկ ավանդական պահպանման ձեւն է` թե՛ հնչողությունը, թե՛ կազմի քանակը: Կարելի է ասել, թառը, դափն ու քամանչան այսօր Կարմիր գրքում հայտնված գործիքներ են, գրեթե մոռացության են մատնվում: Իսկ նախորդ տարի Կոնսերվատորիայում անգամ թառի բաժնում դիմորդ չեղավ, ինչն արդեն շատ վատ է: Կարմիր գրքում հայտնված գործիքներին փորձում ենք կյանք տալ ու վերադարձնել մեր ժողովրդական արմատները: Չեմ մեղադրում այն երիտասարդներին, որոնք օտար երաժշտություն են լսում, ես էլ եմ ամեն տեսակ երաժշտություն լսում ու սիրում, բայց դրա հետ մեկտեղ պետք է մերն էլ ճանաչենք ու սիրենք»:

Այվազովսկու 203-ամյակին ժառանգները պատմում են նախապապի մասին (Տեսանյութ)

 

«ԵՐԲ ՉԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ...»

Մեր այն դիտարկմանը, թե այսօր դժվար է հայկական, ավանդական արվեստով զբաղվելն ու հանրության շրջանում հետաքրքրություն կորզելը, հատկապես, որ օրվա իշխանություններն էլ ոգեւորված չեն ժողովրդական արվեստի հանրայնացնելուն եւ տարածելուն, երիտասարդ երաժիշտը արձագանքեց. «Մեծամտություն չհնչի, բայց այս ամենն անում ենք մեր անձնվիրաբար աշխատանքի շնորհիվ: Բայց, մեկ-մեկ հասկանում եմ, որ դա էլ ունի սահմաններ... Ի վերջո, մենք էլ ենք մարդ, մենք էլ պիտի ապրենք: Մեկ-մեկ մտածում ես, լավ, ինչքա՞ն անես ու անարձագա՞նք...»,- վրդովված ասաց երաժիշտը, ապա հստակեցրեց. «Շատ դժվարությամբ ենք անում, շնորհիվ մեր արտասահմանյան համերգներից վաստակած փոքրիկ գումարների, որոնք ներդնում ենք ձայնագրությունների ու նկարահանվող տեսահոլովակների վրա: Հենց այդ ջանքերի շնորհիվ արդեն ունենք երկու տեսահոլովակ: Շատ աշխատանքեր ունենք արված, բայց երբ չկա պետական աջակցություն, շատ դժվար է»:

«Զրուցենք արվեստից».Ժողովրդական արվեստների թանգարան

 

«ԴՐՍՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ»

Իսկ թե ինչու են հիմնականում համերգներով հանդես գալիս արտասահմանում, քան` Հայաստանում, երաժիշտն արձագանքեց. «Դրսում ավելի շատ հետաքրքրություն կա մեր` հայկական մշակույթի հանդեպ: Հիմնականում օտարազգիներ, նաեւ հայեր հրավիրում են, պայմաններ առաջարկում, որպեսզի իրենց ներկայացնենք հայկական ազգային երգն ու երաժշտությունը: Արտասահմանյան մեր համերգները երկու կարեւոր առանձնահատկություն ունեն, օրինակ` երբ համերգին գալիս են սփյուռքահայեր, հիմնականում մեծահասակներն այլ կերպ են ընկալում մեր ներկայացրած արվեստը, քանի որ իրենց հոգեհարազատ է: Բայց նաեւ գալիս են երիտասարդներ, որոնք սկզբում պարզապես ներկա են լինում, Image may contain: 2 people, people standing and beardորպես Հայաստանից եկած հայի համերգի, բայց ավարտին, որպես կանոն, մոտենում ու արտահայտում են իրենց հիացմունքը` հուզումնառատ ու կարոտած խոսքերով: Դա ամփոփվում է մի բառակապակցության մեջ` արյան կանչ: Զգում ենք, որ իրենց մոտ, այդ համերգով արթնացրել ենք հայկական արմատներն ու հայի գենը: Իսկ արդեն երկրորդ առանձնահատկությունը, որ երբ օտարազգիներին մատուցում ես հայ երգը` ավանդական հնչողությամբ, հայ երգի ու երաժշտության յուրահատկությունը նրանց ականջին այլ կերպ է հնչում: Ազգերը շատ բաներով կարող են իրար նման լինել, սակայն տարբերվում են միայն մշակույթով: Ազգեր կան, որ նույն կրոնին են դավանում, նույն լեզվով են խոսում, բայց իրարից տարբերվում են մշակույթով: Մեր արտասահմանյան համերգներից զգում ենք, որ մեր մշակույթն օտարների համար յուրահատուկ է»:

Այսօր «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող, սիրված երգիչ՝ ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ,  դարձավ 30 տարեկան

«ՑԱՎՈՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ»

Այնուամենայնիվ, երիտասարդ երաժիշտները «Եռախոսություն» նախագծի շրջանակներում հայաստանյան որոշ դպրոցներում իրականացրել են նաեւ վարպետության դասեր: Արամի համոզմամբ` դաս-համերգներով հաջողվում է երեխաներին ծանոթացնել հենց մեր ազգային, ժողովրդական գործիքների հետ, ապա ցավով արձանագրում. «Հաճախ, երբ դաս-համերգի սկզբից հարցնում եմ, թե սիրո՞ւմ եք հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը, ցավոք, ստանում եմ ոչ ցանկալի` բացասական պատասխան: Սակայն, ուրախալի է, որ հենց այդ նույն երեխան մի քանի րոպե անց, հետաքրքրությամբ ունկնդրում է մեր կատարումները, քանի որ տեղեկացված չէր, ծանոթ չէր իր ազգային գործիքների հետ: Նա մեղք չունի, որ իրեն չեն սովորեցրել: Ազգեր կան, որ 4-5 հեռուստաալիք ունեն, որով միայն հնչում է իրենց ազգային երաժշտությունը, այսինքն, իրենց երեխան, արդեն անկախ իր կամքից, իմանում է, թե որն է իր ազգային երաժշտությունը: Իսկ մեզ մո՞տ... Այդ ամենի համար պետական ծրագիր է պետք, պետությունը պետք է մտածի այդ մասին, բայց մեր պետությունն էլ... չգիտեմ, կմտածի արդյո՞ք, թե` ոչ: Այնքա՜ն ենք դիմել պետությանը, այնքա՜ն ենք առաջարկներով հանդես եկել, թեկուզ աջակցեն, որ նման դաս-համերգներ անցկացնենք դպրոցներում` սերնդին իրազեկելու համար, բայց, ցավոք, պետությունից արձագանք չկա»,- ցավով արձանագրում է երգիչ-դափահարն ու շեշտում. «Հարուստ ենք մեր մշակույթով, բայց ոչինչ չենք անում եւ ոչ մի ձեւով չենք պահպանում մեր մշակույթը»:

Ինչո՞ւ էր անհետացել հանրային կյանքից. Նորայր Մովսիսյանը բացում է մութ պատմության փակագծերը (Տեսանյութ)

«ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎԱԽՈՎ ՉԳԱ ՀԱՄԵՐԳԻՆ»

Ի դեպ, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ նաեւ Հայաստանում կորոնավիրուսը չեղարկել եւ հետաձգել է նրանց մի շարք նախատեսված համերգներ. «Ապրիլի 4-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում պետք է տեղի ունենար մեր համերգը, սակայն, ինչպես այդ, այնպես էլ մի քանի հրավերներ, Ֆրանսիայից, Մարոկկոյից հետաձգվեցին, աշխարհում հայտնի համավարակի պատճառով: Այդ թվում նաեւ` անժամկետ հետաձգվեցին հայաստանյան մի շարք նախատեսված համերգներ»:

«Հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ՝ անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել». Միքայել Ոսկանյան

Արամն ինքն էլ չի պատկերացնում, թե համավարակից հետո ինչպես պետք է իրենց գործունեությունը կազմակերպեն, այն պայմաններում, որպեսզի հանդիսատեսը վարակվելու վախով չգա համերգներին. «Արդեն 3 ամիս է այդ ուղղությամբ եմ մտածում, գուցե պետք է մարդկանց քիչ-քիչ սովորեցնել, որ վերադառնանք նախկին կյանքին: Ինչպես այս ամենը սկսվեց` մեր կյանք մտավ քիչ-քիչ, երեւի այդպես էլ հանդիսատեսին պիտի քիչ-քիչ սովորեցնենք, որ համերգասրահ վերադառնա: Հանդիսատեսին համերգասրահ վերադարձնելու համար երկար ժամանակ է պահանջվելու»:

Ես եւ Կարսինէն նրա ոտնահետքերն ենք Երկրի վրա. այսօր Կարո Ժամխարյանի ծննդյան օրն է

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА