o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել. Մանրիկյան

03.06.2020 14:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել. Մանրիկյան

«Այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի աղետալի մասշտաբներով տարածման պատասխանատվությունն ամենաբարձր մակարդակով օրվա իշխանությունը փորձում է գցել իր վրայից: Առնվազն այդ մասին են փաստում այս օրերին իշխանական տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված մտքերը, ելույթներն ու գրառումները», - այս մասին գրում է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ եւ շեշտում. «Զգուշացնում եմ՝ հանկարծ ու հանկարծ չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել: Ասել եմ ու կասեմ՝ առողջապահության նախարարությունը չուներ ռազմավարություն կորոնավիրուսի դեմ պայքարելու, ինչի ականատեսը եղանք բոլորս: Այս երկու-երեք ամիսների ընթացքում պետք է ստեղծվեին եւ կառուցվեին նորանոր արագ արձագանքման հիվանդանոցային փոքր բլոկներ, որոնք կահավորված կլինեին շնչառական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վերապատրաստում պետք է անցնեին հարյուրավոր, նույնիսկ հազարավոր բժիշկներ, որպեսզի կարողանայինք հարկ եղած  դեպքում ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների անհրաժեշտ քանակ: Փաստացի այս ամենը թերակատարվել էեւ այսօր գտնվում ենք  հիվանդության պիկին:

Քեզ 48 ժամ, սպասում եմ. Գեւորգ Պետրոսյանը Փաշինյանին հրավիրել է բանավեճի

Դրոշակ չդարձնեք, թե առողջապահության նախարարն օր ու գիշեր աշխատում է, այդ իմ կոլեգա բժիշկներն են, իմ քույր-եղբայրներն են օր ու գիշեր, արդեն մի քանի ամիս տուն չգնալով աշխատում՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի եւ հայ բժշկի  երդմանը: Իսկ այդ նույն ժամանակահատվածում մեր հարգարժան պաշտոնյաներն  իրենց պարգեւավճարներն էին վայելում: Կանգ առե՛ք, իրավիճակն օրհասական է: Հիմա ոչ թե սոցցանցերում «զավզակել», այլ գործել է պետք»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА