o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում ո՞ր համարի երթուղայինները չեն գործի և ինչո՞ւ

27.05.2020 16:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանում ո՞ր համարի երթուղայինները չեն գործի և ինչո՞ւ

Բոլորին է տեսանելի, որ մայրաքաղաք Երևանում հանրային տրանսպորտը վերջին ժամանակներում աշխատում է շափազանց վատ, իսկ ահա տրանսպորտային միջոցների մի զգալի հատված էլ ընդհանրապես չի աշխատում: Երկրում ստեղծված արտակարգ դրությունը, որը չգիտես ինչու այսքան փայփայված է իշխանությունների կողմից կարծես իր հետ մի շարք անհարմարություններ մտցրեց մեր կյանք: iravunk.com-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն,հասկանալու համար, թե ո՞ր համարի տրանսպորտային միջոցները չեն գործում և ինչու: 

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

Ստորև ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վաչության պատասխանը.

Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ արտակարգ դրության պայմաններում մայրաքաղաքի հանրային տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո, սահմանափակ ուղևորահոսքի, ինչպես նաև բարձր ռիսկային խմբի աշխատողներին (65 տարեկան և բարձր տարիքի, թույլ իմունային համակարգ և քրոնիկ հիվանդություններ ունեցող և այլն) աշխատանքի ներգրավելուց ձեռնպահ մնալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ քանակի վարորդների բացակայության պատճառով, երթուղիները շահագործվում են սահմանվածից փոքր քանակի շարժակազմերով (արդյունքում մեծանում են շարժման միջակայքերը), իսկ առանձին երթուղիներ չեն գործում՝ դրանք սպասարկող կազմակերպությունների ծանր ֆինանսական վիճակով պայմանավորված։

Մասնավորապես, ս/թ մայիսի 22-ի դրությամբ չեն գործել ավտոբուսայինՙ հ․հ․24, 37 և միկրոավտոբուսային հ․հ․24, 26, 27, 36, 47, 50, 52, 57, 59, 71, 75Ա, 114 երթուղիները։ Երթուղիների աշխատանքի վերսկսման ժամկետներն այս պահին հայտնի չեն։

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА