o C     05. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյուղապետեր, մարզպետներ, ուր են ձեր կոնկրետ ծրագրերը

24.05.2020 11:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գյուղապետեր, մարզպետներ, ուր են ձեր կոնկրետ ծրագրերը

Նայեցի Վարչապետի այցն Արարատի մարզ, հանդիպում գյուղաբնակների հետ և, մեծ հարգանք գյուղացիների նկատմամբ, ցանկանում եմ փաստել, որ  մեղմ ասած, բողոքելուց զատ ոչ մի կոնկրետ առաջարկություն, ծրագիր չներկայացվեց: Այնպիսի տպավորություն էր, որ եկել էին ընդամենը թամաշի ու բողոքելու, այն դեպքում, երբ լավ առիթ էր Երկրի առաջին դեմքին առաջարկություններով ներկայանալու: Բա գյուղապետեր ու մարզպետ, ուր էր ձեր կոնկրետ ծրագրերը, որով պիտի ստիպեիք կառավարությանը կոնկրետ գործողություններ կատարելու, իսկ կառավարությունն էլ ունենալու էր պոզիտիվ պարտավորություն՝ ձեր ծրագրերն իրականացնելու: 
Հիշեցի մի  անեկդոտ. Իրեն Աստվածավախ համարող մեկը տևական ժամանակ աղոթքով դիմում է Աստծուն, թե էսպես ոնց կլինի, շրջապատի ամենաբարեպաշտ մարդն եմ, բայց բոլորից վատ եմ ապրում: Մի օր էլ երազին մի հրեշտակ է գալիս ու ասում.
-Այ մարդ, գոնե մի հատ վիճակախաղի տոմս գնիր:

Ռազմարդյունաբերական կոմիտեում քննարկվել են ԱԹՍ-ների կատարելագործման ծրագրերը

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА