o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում. Անի Սամսոնյան

23.05.2020 17:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես և սպասվում էր, քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»:

Արցախը վտանգված է... Ժամանակն է մեր ազգը ինքը որոշի իր ճակատագիրը. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

Ըստ այդմ, կարող ենք միայն եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում, այն էլ ելույթի ժամանակ։ Այլ մանրամասներին կարիք էլ չկա անդրադառնալու, քանի որ ուղիղ եթերում բոլորն ամեն բան տեսել ու լսել են։

Մինչդեռ իշխանական պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվելու դեպքում, իհարկե, բռնության հեղինակն իր վրա կզգա ՀՀ քրեական օրենսգրքի ողջ խստությունն ու արդարադատության համակարգի հաստատակամությունն իրավախախտ անձին պատժելու գործում։

#ԹավշյաՀայաստան»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА