o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեզ պաշտպանել ենք պատվաստանյութով»․ ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը կենտրոնում մշակվող COVID-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել է իրեն

23.05.2020 14:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Մեզ պաշտպանել ենք պատվաստանյութով»․ ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը կենտրոնում մշակվող COVID-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել է իրեն

ՌԴ առողջապահության նախարարության Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստեղծում են կենտրոնում, ներարկել է իրեն։

Հոլիվուդի Փառքի ծառուղում ոչնչացրել են Թրամփի անվանական աստղը (լուսանկար)

«Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ Աստված մի արասցե, ինքնամեկուսանալու կարիք չունենանք, չընկնենք աշխատանքային ռիթմից, և մեզ պաշտպանել ենք պատվաստանյութով»,-ասել է նա։

Դա, նրա խոսքով, ոչ մի դեպքում չի կարելի գնահատել որպես պատվաստանյութի փորձարկում

«Սա փորձարկում չէ, այլ՝ ինքնապաշտպանություն, որպեսզի կարողանանք շարունակել մեր աշխատանքը։ Ցանկացած աշխատակցի կորուստը կհանգեցնի այս աշխատանքի ուշացմանը»,- հավելել է նա։

Գինցբուրգի խոսքով՝ աշխատակիցները գիտակցաբար են գնացել այդ քայլին, և ինքը նույնպես պատվաստվել է։

Ավելի վաղ Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Ռուսաստանում կարող է գրանցվել օգոստոսին։ Նրա խոսքով՝ այժմ պատվաստանյութի մշակման աշխատանքները նախակլինիկական փորձարկումների փուլում են գտնվում և մոտ մեկ ամիս էլ կշարունակվեն։

Այս փուլում ստուգվում են դրանց տոքսիկ լինելը, ռեակտոգենությունը և այլ չափանիշներ, որոնցից ելնելով էլ կարելի կլինի մարդկանց վրա փորձարկումներին անցնել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА