o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքապետարանի չինովնիկները պարգեւատրվել են ապրիլյան դասալքության համար

22.05.2020 12:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քաղաքապետարանի չինովնիկները պարգեւատրվել են ապրիլյան դասալքության համար

Այն, որ Երեւանի քաղաքապետն ու քաղաքապետարանն այս կորոնավիրուսային օրերին ընդամենը սովորական դասալիքների դիրքերում են, նոր բան չէ։ Եվ ահա պարզվում է, որ երբ պետք է ժեղովրդի փողերը գրպանները դնեն, այս դեպքում արդեն քաղաքապետարանի չինովնիկները բոլորից էլ առաջ են։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Այսպես, Երևանի քաղաքապետ Հայկ Մարության կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հերթական անգամ պարգևատրվել են։ Այս դեպքում Երևան քաղաքի 2020թ-ի. ապրիլ ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

Նշենք, որ 480 հազարական դրակով պարգեւատրվել են փոխքաղաքապետներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:

280 հազար դրամով պարգեւատրվել են հետեւյալ անձինք.

Գարեգին Խաչատրյան - Անշարժ գույքի կառավարման վարչության պետ

Կամսար Բաբինյան - Առողջապահության վարչության պետ

Հովիկ Սաֆարյան - Առևտրի և սպասարկումների վարչության վարչության պետ

Իոսիֆ Կուբատյան - Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Աննա Ստեփանյան - Հանրակրթության վարչության պետ

Ռոբերտ Դարբինյան - Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ

Գոշ Սարգսյան - Մշակույթի և տուրիզմի վարչության պետ

Վիլեն Արևշատյան - Ֆինանսական վարչության պետ

Արմինե Վարդանյան - Կազմակերպական վարչության պետ

Արթուր Ավետիսյան - Վերահսկողության վարչության պետ

Արամ Գյուլզադյան - Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ

Արմեն Հարությունյան - Եկամուտների հաշվառման և գանձ

Էդգար Կիրակոսյան - Գնումների վարչության պետ

Իսկ Քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանը պարգեւատրվել է 200 հազար դրամով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА