o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միշուստին. Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է

20.05.2020 17:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միշուստին. Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է, քան վարակվածներինը: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք անցում ենք կատարում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է՝ հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

«Բելառուսին նախանձում են, քանի որ կորոնավիրուսի հարցում մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո

Միշուստինն ավելացրել է, որ սա թույլ կտա թեթևացնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:

Նա ներկայացրել է տվյալներ. կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում՝ 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА