o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արման Թաթոյանը գրություններ կհասցեագրի իրավապահներին Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ կապված

20.05.2020 11:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Թաթոյանը գրություններ կհասցեագրի իրավապահներին Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ կապված

Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Քանի որ Նիկոլն իր սխալը չի ընդունում... դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունը բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին. Արմեն Աշոտյան

«Հստակության համար հատուկ նշում եմ, որ որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:

Երեկվա իմ հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը», - գրել է Թաթոյանը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված գրառումը բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական է։

«Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։

Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։

Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА