o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրելու Անժելա Էլիբեգովայից. Նաիրա Զոհրաբյան

17.05.2020 17:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
​​​​​​​Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրելու Անժելա Էլիբեգովայից. Նաիրա Զոհրաբյան

«Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են ջնջոց. պոլի շոր։ Ավելի վախկոտ քայլ, քան կնոջը թիրախավորելը, գոնե ինձ համար, չկա։ Ու հեչ կարեւոր չի ՝ էդ կինը ո՞ր քաղաքական ֆլանգից է ՝ իմքայլակա՞ն, լուսավորի՞ց, արտախորհրդարանական որեւէ ուժի՞ց, քաղակտիվիստների՞ց, թե՞ Ստյոպա Սաֆարյանի քույրը, ում ատելության թիրախ էին սարքել։ Անկեղծ ցավ ապրեցի, երբ կարդացի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին Հանրային խորհրդի նախագահի գրառումը։ Մենք բոլորս այլեւս մտել ենք ականապատ տարածք՝ ատելության, թշնամանքի, միմյանց ու ինքներս մեզ խժռելու ստալկերյան մեռյալ մի զոնա։ Ու էս «հայհոյաժայթքի» ռադիացիոն ալիքը Չեռնոբիլից վատ է: Վատ է, որովհետև տղամարդու մեջ սպանում է տղամարդկությունը, կնոջ մեջ` կանացիությունը: Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա: Սա այլեւս ականապատ տարածք է, որի վրա դանդաղ պայթում ենք բոլորս:Չգիտեմ ինչի, բայց կարծում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրելու Անժելա Էլիբեգովայից: Որովհետեւ` էդպես ճիշտ կլինի», - այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

«Հրապարակ». Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА