o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս ալերգիան տարբերել ինֆեկցիոն կամ վիրուսային խնդիրներից

16.05.2020 02:45 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպե՞ս ալերգիան տարբերել ինֆեկցիոն կամ վիրուսային խնդիրներից

– Հարգելի բժիշկ, եկել է գարնանային ալերգիայի ժամանակները: Սակայն նույնիսկ վախենում ես փողոցում փռշտալ, չորս կողմից նայում են որպես կորոնավիրուսով վարակվածի: Ուրեմն, ինչպե՞ս տարբերակել եւ ինչպե՞ս պայքարել դրա դեմ:

ՀՀ Գեղարքունիքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Հարցին պատասխանում է ալերգոլոգ-իմունոլոգ ՍԵՎԱՆ ԻՐԻՑՅԱՆԸ.

– Գարնանային ալերգիաներ ասելով` սովորաբար նկատի ունեն վիճակներ, երբ վերին շնչուղիների հետ կապված ալերգիկ երեւույթները սրանում են՝ պայմանավորված սեզոնով: Իհարկե, «գարնանային» ածականն այնքան էլ տեղին չէ, քանի որ կարող է տեւել մինչեւ խոր աշուն, ինչպես նաեւ կարող է սկսվել ցանկացած պահի, երբ օրգանիզմը շփվի խնդիր հանդիսացող ալերգենի հետ: Սրանք ընդհատվող ալերգիկ ռինիտների տարատեսակներն են՝ պայմանավորված բույսերի ծաղկափոշիներով:
Հիմնական գանգատներն են` փռշտոց, քթահոսություն, քոր քթի խոռոչում, ականջներում, աչքերում, եթե աչքերն ընդգրկվում են, ապա նաեւ արցունքահոսություն: Շատ դեպքերում կարող է բարդանալ ստորին շնչուղիների ալերգիկ բորբոքումով` վերափոխվել ասթմայի:
Կարեւոր է՝ ալերգիան տարբերել ինֆեկցիոն կամ վիրուսային խնդիրներից, քանի որ առաջին հայացքից կարող է հարբուխի տպավորություն թողնել, բայց ջերմություն սովորաբար չի լինում կամ մինչեւ 37.5 աստիճան: Հատկանշական է, որ քթահոսության դեպքում լինում է պարզ, մաքուր, նաեւ երբեմն լորձոտ, բայց անգույն արտադրություն:
Հայաստանում հաճախ պատճառը լինում են մարգագետնային հացազգիները, չնայած պացիենտները կարող են հստակ նշել, օրինակ, բարդու նրբախավի ազդեցության մասին: Բայց ամեն դեպքում հանդիպում են ծառերի ծաղկափոշուց ալերգիաներ, իսկ դրանք լինում են նույն բարդուց, թխկիից, նոճիից, ուռենուց շատ քիչ դեպքերում՝ կեչուց:
Ամեն տարի ավելի ու ավելի են շատանում բժշկի օգնության դիմողների քանակը եւ, ցավոք, գնալով ավելի են տարածվում միֆերը տվյալ հիվանդության մասին: Օրինակ, որ բուժում չկա, կամ որ բարդու նրբախավից ունեն ալերգիա, որը, չգիտես ինչու, մնում է, չնայած նրբախավի բացակայությանը: Սակայն երկար չծավալվելու համար, կուզենայի միանգամից անցնել գործողությունների ընթացակարգին, թե ինչ պետք է անեն տվյալ պացիենտները կամ ծնողները:
Նկատելով խնդիրներ, դիմեք կամ պոլիկլինիկայի թերապեւտին, որպեսի համոզվեք ձեր ենթադրած ախտորոշման մեջ: Ապա դիմեք ալերգոլոգ-իմունոլոգ մասնագետին, որն, ըստ էության, միակ մասնագետն է, որը կարող է վարել եւ բուժել նման հիվանդներին պատճառագիտական տեսակետից, այսինքն՝ ինչ-որ բուժումից հետո վերացնել խնդիրը մեկընդմիշտ, այլ ոչ թե ամեն սեզոնին պայքարել հետեւանքների դեմ:
Առաջին հերթին` հստակ ախտորոշում, ինչը, հուրախություն մեզ, հասանելի է Հայաստանում: Այսինքն՝ ունենք ախտորոշման ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս մուտք գործել մոլեկուլյար ալերգոլոգիայի դարաշրջան, երբ մոլեկուլի մակարդակով կարելի է իմանալ, որն է «մեղավոր» ալերգենը: Հավանաբար, ընթերցողը նաեւ լսել է վերջերս հաճախ հանդիպող անհատականացված կամ ճշգրիտ բժշկության մասին, երբ առաջարկվող բուժումը պատրաստվում է հստակ անձի համար` հաշվի առնելով նրա օրգանիզմի առանձնահատկությունները: Այսինքն՝ մոլեկուլյար ալերգոլոգիան իր նոր ախտորոշիչ համակարգով (ImmunoCAP…) թույլ է տալիս կատարել ծաղկափոշիներով պայմանավորված ալերգիկ ռինիտների լիաժեք ախտորոշում՝ հետագա անհատական բուժմամբ: Սա, կարելի է ասել, համաշխարհային ալերգոլոգիայի վերջին ձեռքբերումներն են: 
Սրան զուգահեռ, նաեւ մեծ թափ է ստանում կենսահամարժեք (բիոսիմիլյարներ) դեղերի օգտագործումը, որը նույնպես հսկայական հորիզոններ է բացում ալերգոլոգիայում եւ իմունոլոգիայում: 
Բուժման էության մասին խոսելուց առաջ պետք է հասկանալ, որ ալերգիան դա օրգանիզմի սխալ պատասխանն է անվնաս, սպիտակուցային բնույթի նյութերին: Այսինքն՝ մենք գործ չունենք ուժեղ կամ թույլ իմունիտետի հետ, ինչքան էլ որ կարելի է պացիենտներից լսել, այլ գործ ունենք կարգավորման խանգարման հետ: Նոր, անհատական դեղամիջոցները, որոնք իրենցից ներկայացնում են նույն ալերգեն(ներ)ի խառնուրդը, երկարատեւ ընդունելուց հետո առաջացնում են ձեւափոխված պատասախանի կարգավորում` իմունային տոլերանտության վերականգնում: Այն երբեմն արտասահմանում անվանում են ալերգովակցինացիա, բայց իրականում դա այնքան էլ չի բնութագրում միջոցի էությունը: Սակայն այս ամենի հետ զուգահեռ միշտ գոյություն ունի ախտանիշային բուժումը` հակահիստամինային եւ ստերոիդ միջոցներով, որոնք դասական են համարվում եւ, ըստ բժշկական ցուցումների, օգտագործվում են:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА