o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՐՈՍ ՊԱՊԻԿԻ ԹՈՌՆԵՐԸ ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱ

13.05.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
ՍՈՐՈՍ ՊԱՊԻԿԻ ԹՈՌՆԵՐԸ ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱ

ՀՀ արդադատության նախարար Ռուստամ Բադասյանից տեւական ժոմանակ է, ինչ փորձում էինք պարզել, թե ովքեր են իր պապերը, ինչ մարտական ուղի են անցել, մասնակցե՞լ են արդյոք Հայրենական մեծ պատերազմին: Շուրջ քսան օր մտածելուց հետո Արդադատության նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Նախարարությունը չի տիրապետում նման տեղեկատվության: Ուստի` Ձեր հարցմանը պատասխանել հնարավոր չէ»:

Ինչու է Ավինյանը թաքցնում Սորոսի հիմնադրամի հաշվետվությունը

Ֆիքսենք, որ մենք գրավոր հարցումը ուղարկել էինք նախարարի անունով, ինչպես որ մնացած նախարարներին, եւ ակնկալում էինք, բնականաբար, անձամբ նախարարի պատասխանը: Եվ ենթադրելի է, որ պատասխանը հենց նրա անունից  է: Այսպիսով, ի՞նչ է ստացվում. պարոն Բադասյանը «չի՞ տիրապետում» սեփական պապերի կենսագրության ամենակարեւոր հատվածներին: Դա նույնը կլիներ, թե առհասարակ պապիդ չիմանաս: Հիշեցնենք նաեւ, որ այլ նախարարներ եւս գտնվել էին, ովքեր տարբեր պատրվակներով խուսափեցին պատմել իրենց պապերի մարտական ուղու մասին: Մինչդեռ ունեցանք նաեւ շատ պաշտոնյաներ, ովքեր ոչ միայն մանրամասն ներկայացրել են հարցի պատասխանը, այլ նույնիսկ՝ անթաքույց հպարտությամբ: Եվ դա բնական է. ո՞վ չի ցանկանա մարդկանց մեկ անգամ ավել, նաեւ մեկ-երկու բան չափազանցնելով, ներկայացնել սեփական պապերի հերոսական անցյալը, այն էլ` Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Տրամաբանորեն, հիմնականում նրանք, ովքեր կամ տեղյակ չեն պապերի նման անցյալից, կամ պապերն այնպիսի անցյալ են ունեցել, որը պետք է հնարավորինս խորը թաքցնել: Օրինակ` ի՞նչ դուրս եկավ, երբ պապերի անցյալից խոսեց Նիկոլը. ի հայտ եկան տվյալներ, որոնք ամեն մի նորմալ մարդու համար գլուխը կախելու առիթ էր: Եվս մեկ հետաքրքիր օրինաչափություն. մեր այս  հարցումները ցույց  տվեցին, որ պապերի մասին գերադասում են չխոսել հիմնականում այն չինովնիկները, որոնց անուններն այս կամ այն կերպ կապվում են Սորոսի հետ: Կարճ ասած` չինովնիկներ, որոնք, երեւի, հենց Սորոսին են ընկալում որպես հարազատ պապ: Ու գալիս ենք այս մտքին. սրանք իրենց պապերի «հերոսություններն» են փորձում մոռացության մատնել, ու երեւի նրանց թոռներն էլ հենց այդպես կվարվեն: Չնայած, դա էլ է բացատրելի. գենետիկան ամենաճշգրիտ գիտություններից մեկն է:

Հայաստանում կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաանվտանգ տեղը բանտն է. Ռուստամ Բադասյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА