o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես են նշել մայիսյան հաղթանակներին նվիրված եռատոնը հայերըՙ Իսպանիայի Վալենսիա քաղաքում. տեսանյութ

12.05.2020 17:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես են նշել մայիսյան հաղթանակներին նվիրված եռատոնը հայերըՙ Իսպանիայի Վալենսիա քաղաքում. տեսանյութ

Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից տեղկանում ենք.

Ելնելով աշխարհում և, մասնավորապես, Իսպանիայում, տիրող ներկայիս Արտակարգ դրությունից, երկրում գործող հայկական կազմակերպությունների, այդ թվում նաև, Վալենսիայի Արարատ Հայկական միության վերջին ամիսներին ծրագրած բոլոր միջոցառումները տեղափոխվել են համացանցային հարթակ։ Այդ միջոցառումներից մեկն էլ մայիսյան հաղթանակներին նվիրված առցանց համերգն էր, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել ոչ միայն իսպանաբնակ, այլև աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում նաև՝ հայրենիքում ապրող հայեր (և ոչ միայն)։
Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում մեր Եռատոնին նվիրված ասմունքի երեկոն, որը պիտի իրականացվեր հենց կրթօջախում, վերոհիշյալի պատճառով տեղափոխվեց համացանց, որին միացան նաև երկրում և նրա սահմաններից դուրս բնակվող երգիչներ և երաժիշտներ։
Սաների ասմունքները համեմվեցին վալենսահայ տենոր Վահրամ Թադևոսյանի, նույն քաղաքում բնակվող սաքսոֆոնահարուհի Փարեսա Ասատրյանի, դաշնակահարուհի Աննա Ասոյանի և պարուհի Ժենյա Զոհրաբյանի, փարիզաբնակ դուդուկահար Արտյոմ Մինասյանի, Վիեննայում բնակվող երգչուհի Նաիրա Գևորգյանի, հայաստանաբնակ ջութակահարուհի Լորետտա Ջամալյանի, կիթառահարներ Սամվել և Սոֆի Հովհաննիսյանների, ֆլեյտահարուհի Աննա Հովհաննիսյանի և երգչուհի Ջուլիա Առաքելյանի հրաշալի կատարումներով։ Հիշատակության արժանի է հատկապես իսպանացի երգիչ Սամուել Պերեսի (Samuel Pérez) կատարումը, ով հայերեն երգեց "Արդյոք ովքեր են" երգը, որն էլ եզրափակեց համերգը։
Շնորհավորական խոսքերով հանդես եկան դպրոցի ուսուցչուհիներ Էվելինա Վարդևանյանն ու Աստղիկ Սաղաթելյանը։
Մոտ մեկ ժամ տևած համերգի տեսանյութը պատրաստեցին Դիանա Գրիգորյանը, Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota) և Կառլոս Լամիյան (Carlos Lamilla)։
Ֆիլմի ռեժիսորն է Արարատ Ղուկասյանը։
Բացի վերոհիշյալից, Արարատ Հայկական միությունը մասնակցել է նաև համաիսպանական միջոցառումներին, որին մասնակցում են Իսպանիայում գործող բոլոր հայկական կազմակերպությունները և որը կշարունակվի մինչև մայիսի վերջը՝ ընդգրկելով նաև Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտերի հիշարժան տարեդարձերը։

Ինչպես վարվել հանգուցյալի զարդերի հետ․ արդյոք կարելի է դրանք կրել

Անցեք հղումով

https://www.facebook.com/814183055357381/videos/3568936713136297/UzpfSTE4MzI3MDk4ODM6MTAyMTM4NTc2MTY3NTQ1NzQ/

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА