o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է․ Պարետի նոր որոշումը

16.04.2020 23:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է․ Պարետի նոր որոշումը

Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն նոր որոշում է ընդունել, որով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։

Առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին:

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

Պարետի այսօրվա որոշման համաձայն՝ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը արգելվում է, դրույթը այլևս բացառություն չէ։

Ավելի վաղ հայտնել էին, որ երեկ պարետը որոշում էր ստորագրել, որով փակվել է Նորաշեն մուտքն ու ելքը։ Պատճառը՝ գյուղում, հուղարկավորության ժամանակ` այլ երկրից ժամանած հաստատված դրական դեպքի հետ շփում է եղել` խախտելով պարետի ցուցումները։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА