o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

09.04.2020 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել. ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության:

iravunk.com-ի հետ զրույցում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտնեց, որ հայցվոր կողմը պահանջում է կանխել նրա իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես, անմարդկային վերաբերմունքը եւ խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Եվրոպական Հանձնաժողովի կողմից Հայաստանին ավիացիոն «սեւ ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները. Արմեն Աշոտյան

Օրբելյանը հայտնեց, որ միաժամանակ երկու հայց են ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության եւ Վարչական դատարան։

Արամ Օրբելյանը նշեց, որ Քրեակատարողական ծառայությունը նման վերաբերմունք կամ գործողություններ դեռեւս չեն կատարել, խնդիրը կապված է համակավարկի հետ. «Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, աշխարհում կա մահացության ցուցանիշ այդ վարակի, դրա համար նա գտնվում է ռիսկային խմբում։ ՔԿՀ-ներում էլ կան վարակվածության դեպքեր, որն անհանգստացնող է, իսկ Քոչարյանն էլ շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում»։

Օրբելյանը նկատեց, որ այդ դեպքում արդեն խոշտանգման եւ անմարդկայն վերաբերմունքի տարրեր կան։

Արամ Օրբելյանը նշեց, որ իրենց հայցադիմումների հիմք է հանդիսացել նաեւ միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունները, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու։

Նշենք, որ հայցադիմումը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА