o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

08.04.2020 11:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք, 1 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 717-ի, 44 մարդ առողջացել է, 8-ը` մահացել: Հատուկ ռեժիմով հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 665 մարդ:

Երկրում անցկացվել է 53 300 թեստ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 38-ի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА