o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրության քողի տակ, իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գևորգ Գևորգյան

07.04.2020 03:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Արտակարգ դրության քողի տակ, իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գևորգ Գևորգյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լսումների նպատակով, հրավիրված է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ-ի քննիչ հանձնաժողով: 
Այն, որ այս հանձնաժողովը քաղաքական գործիք է իշխանության ձեռքին և ուղղված է քառօրյայում տարած մեր հաղթանակը արժեզրկելուն ակնհայտ է: Ակնհայտ է նաև , որ այդ ամենը իրականացվում է Գերագույն գլխավոր հրամանատարի, բարձրաստիճան սպայական կազմի նկատմամբ խորը անվստահություն առաջացնելու նպատակով, և դա արվում է իրենց բնորոշ ձեռագրով՝ անհիմն կասկածանքների, չճշտված խոսակցությունների, բանսարկությունների տիրաժավորման, մարդկանց վրա հոգեբանական ազդեցության խարդախ մեթոդներով: Այս ամենը նորություն չէ, բայց այն, որ իշխանությունն իր նպատակները չի հետաձգում անգամ երկրում տիրող համաճարակային իրավիճակի պայմաններում, արտակարգ դրության պայմաններում, դա խնդրահարույց նոր հարցեր է առաջացնում, մտածելու տեղիք տվող: Հետևելով այս օրերի ընթացքում Փաշինյանի, պարետի ու ԱՆ-ի հակասական, մեկը մյուսից անտեղյակ, իրար հակասող հայտարարություններին, պարզորոշ երևում է, որ իշխանությունը ոչ թե մարդկանց կյանքին սպառնացող վիրուսի տարածման տեմպերի մտահոգությունից ելնելով հայտարարեց արտակարգ դրություն, այլ պարզապես օգտագործեց համաշխարհային պանդեմիայի առիթը՝ մի շարք քաղաքական-ապապետական նկրտումներ կյանքի կոչելու համար: Այդ նկրտումների տիրույթում են ժողովրդի գիտակից և ընդդիմադիր հատվածին արտակարգ դրության ռեժիմով սահմանափակելը, սոցիալական ընդվզումների սպասվելիք ալիքները որոշ ժամանակով հետաձգելը և Արցախում՝ իրենց ապազգային նպատակներին ծառայող ներքաղաքական խմորումներ զարգացնելը: Արտակարգ դրության քողի տակ, իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների, որը բնականաբար լուրջ հակադրության է բախվելու, քանի որ խաբված ժողովուրդը ոտքի է կանգնում:

Միջմարզային տրանսպորտը չի գործում, իսկ մայրաքաղաքում իրավիճակը թեժ է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА