o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է. Արա Վարդանյան

04.04.2020 22:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է. Արա Վարդանյան

«Ես, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապահ փոխել Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը և իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր առողջական վիճակը ամբողջությամբ վերականգնելու նպատակով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» հանահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը:

Արցախը վտանգված է... Ժամանակն է մեր ազգը ինքը որոշի իր ճակատագիրը. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

«Այսօր Նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը։

Արդեն գաղտնիք չէ, որ նրան, առանց ամբողջական ապաքինմանը սպասելու, հիվանդանոցից տեղափոխեցին ետ մեկուսարան։ Գաղտնիք չէ նաև հանրապետությունում շատ արագ տարածվող վիրուսի փաստը։ Ակնհայտ է, որ թե՜ տարիքային առումով և թե՜ ամբողջական ապաքինված չլինելու պատճառով Նախագահ Քոչարյանը գտնվում է ամենա ռիսկային խմբում։

Այս ամենը հաշվի առնելով, պնդում եմ, որ նման վարվելակերպի նա կարող է արժանանալ միմիայն հակապետական մտածողություն ունեցող մարդու կողմից։ Անձնական վենդետան այլևս կուրացրել է խմբագրին և նա ըստ ամենայնի չի էլ գիտակցում իր քայլերի վտանգավորության աստիճանը։ Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է։

Ես, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապահ փոխել Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը և իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր առողջական վիճակը ամբողջությամբ վերականգնելու նպատակով։

Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА