o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է»․ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել

02.04.2020 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է»․ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել, գրում է ria.ru-ն։

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին «ոչ կոմպետենտ» է անվանել՝ սպառնալով դաշնային ուժերի նոր ստորաբաժանումներ մտցնել ԱՄՆ մայրաքաղաք

«Մենք պետք է խոսենք նրանց հետ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք շատ արագ համաձայնության գալ Իրանի հետ։ Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է։ Ես պարզապես կարծում եմ, որ նրանք հպարտ մարդիկ են, նրանց ղեկավարությունը՝ նույնպես։ Հպարտ, ինչպես բոլորս»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանների մասին հարցին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը թշնամություն չի ցանկանում հարաբերություններում։

«Բայց եթե նրանք թշնամաբար լինեն մեր նկատմամբ, ապա նրանք կզղջան դրա համար այնպես, ինչպես ոչ մի ուրիշ բանի համար»,- հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդել էր, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ «տնտեսական և բժշկական ահաբեկչություն» է անվանել: Այս մասին նախարարը գրել է «Կոմերսանտ»-ում հրապարակված «Պայքարեք վիրուսի, ոչ թե մեր դեմ» հոդվածում:

Զարիֆի խոսքով՝ այդ քայլերը երկրում հանգեցնում են հումանիտար ճգնաժամի:

«Իրանի ֆինանսական աղբյուրների ապօրինի արգելափակման պատճառով անհնարին է դառնում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հասանելիությունը: Դա հանգեցնում է հումանիտար ճգնաժամի: Բժշկակական սարքավորումներ արտադրող եվրոպական ընկերությունները ամերիկյան սպառնալիքի պատճառով առևտուր չեն անում Իրանի հետ և նրան չեն վաճառում բժշկական ապրանքներ: ԱՄՆ-ի պատժամիջոցները տարածվում են օրինական առևտրի վրա: Միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյաների նախապայմանները դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և հումանիտար ապրանքների վաճառքի վերաբերյալ լուրջ խոչընդոտներ են առաջացնում Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպիսով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ու բժշկական ահաբեկչությունը տարբեր ձևեր է ընդունել»,-գրել է Իրանի արտգործնախարարը:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА