o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար. Գեւորգ Գորգիսյան

01.04.2020 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար. Գեւորգ Գորգիսյան

Ազգային ժողովում երեկ երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որով կառավարությունը մտադիր էր երկիրը վերածել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի ու գաղտնալսել ամենքին: Ընդդիմությունն այս հարցում միասնական էր, իսկ իշխանությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ ձայները: Բայց արի ու տես, որ իշխանությունը հետ չկանգնեց դրանից ու գաղտագողի երեկոյան` ժամը 17:00-ին կրկին նույն նախագիծը բերեց խորհրդարան: Ընդ որում` ընդդիմությունն այդ մասին իմացավ ընդամենը նիստի սկսվելուց րոպեներ առաջ, որոշները` նույնիսկ նիստի արդեն իսկ սկսվելուց հետո: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հետ:

​​​​​​​Ինձ համար չի կարող լինել նման առաջնորդ, որը կռվելու եւ պայքարելու փոխարեն՝ զբաղված է զավզակությամբ. Բաբայան

«ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՆՊԱՏԱԿՆ ԱՅՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ»

– Պարոն Գորգիսյան, տպավորություն է, որ կառավարությունն իր ջանքները ներդրել է ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այլ մարդկանց անհատական տվյալները հավաքագրելու ու գաղտնալսումներն օրինականացնելու համար: Ի՞նչ կասեք երեկ երկու անգամ տարած-հետբերած նախագծի, եւ այն «զոռով» անցկացնելու մասին:

«ՍԱ ԻՄ ՊԱՀԱՆՋՆ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽԵՂԴՈՒՄ ԵՆ ԴԻՄԱԿ ՉԴՐԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Նախ ասեմ, որ երեկ ժամը` 17:04-ին ինձ է զանգում ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ հայտնում, որ խորհրդարանը գումարում է արտահերթ նիստ ժամը` 17:00-ին: Ինչ վերաբերում է նախագծի ընդունմանը, այն շատ մտահոգիչ է, որովհետեւ որեւէ կերպ չի արդարացնում նպատակն այն միջոցները, որոնք կիրառվում են: Եթե խնդիրը մարդկանց բացահայտելն է, թե ով ում հետ է շփվել, նախ այս տեսանկյունից նախագիծը մի քիչ ուշացած է: Այն պետք էր անել այն ժամանակ, երբ մենք կոչ էինք անում դադարեցնել քարոզարշավները, խմբակային հավաքները եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լիներ հենց առաջին-երկրորդ վարակվածի հետ շփման եզրերը գտնել: Բայց մարդիկ կոնկրետ խմբակային միջոցառումներ, հանրահավաքներ էին իրականացնում, իսկ հիմա երբ արդեն ունենք 500-ից ավել վարակված, կարծում եմ` ուղղակի, տեխնիկապես անհնար է լինելու հայտնաբերել նրանց շփման ամբողջ շրջանակը: Ընդ որում` նախագծով ուզում են այդ շրջանակը հայտնաբերել` առաջին հերթին մարդկանց հեռախոսային զանգերը լսելով, դրանց տեւողությունը, ժամերը ֆիքսելով: Այսինքն` սա ոչ թե նպատակ է` բացահայտելու, թե մարդը ֆիզիկապես ում հետ է շփվել, այլ ընդհանրապես` բացահայտել անձի սոցիալական շփումները, ինչն ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քան` առողջապահական: Որեւէ կերպ չեմ տեսնում, թե ինչպես սա կարող է նպաստել մարդու ֆիզիկական կոնտակտների, շփումների բացահայտմանը: Մյուս կողմից` որեւէ կերպ չի սահմանափակվում այդ հայտնաբերված տվյալների պահպանումը: Ասում են` եթե անձնավորվեցին, դրանք պետք է հետո վերացվեն, բայց ապաանձնավորված տվյալները միշտ հնարավոր է վերականգնել եւ հասկանալ, թե դրանք անձնավորված ում տվյալներն են: Իսկ սրանց համար պահպանման ժամկետ ընդհանրապես սահմանված չէ, եւ գրված է, որ կարող են պահպանվել հետագայում օգտագործելու համար, ինչը շատ լուրջ մտահոգություններ է առաջացնում: Փաստացի այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար, հատկապես այն մարդկանց, որոնք որեւէ ակտիվություն ունեն եւ կարող են հետաքրքրել իշխանություններին:

Ինչո՞ւ էր անհետացել հանրային կյանքից. Նորայր Մովսիսյանը բացում է մութ պատմության փակագծերը (Տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Ռ. Բադասյանը երեկ ԱԺ-ում տեղեկացրեց, որ կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման ընթացակարգում օրակարգից հանել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում էր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չանել: Եթե հերձումներ չպետք է իրականացվեն, ըստ կառավարության տրամաբանության, ապա ինչպե՞ս պետք է պարզ դառնա անձն այս վիրուսի պատճառով է մահացել, թե՞ այլ խնդրի:

Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր. Գևորգ Գևորգյանը` Նիկոլին

Նպատակն ընկալելի էր, որովհետեւ բժիշկների առողջությունն է առաջին տեղում դրված, քանի որ կա վտանգ, որ դիահերձման ընթացքում կարող են նրանք վարակվել, ուրեմն` ավելի լավ է դիահերձում չանենք: Բայց այս նախագծի վերաբերյալ էլ տարբեր մտահոգություններ կային, որոնք բարձրացրին գործընկերներս: Քանի որ ես մասնագետ չեմ, չեմ կարող խորությամբ մեկնաբանել, բայց հասկանալի է, որ օրենքով պարտադիր է նաեւ դիահերձումը, եւ դրա համար բերվել էր օրենքի նախագիծ, որպեսզի հնարավոր լինի այն չանել: Մնացած մանրամասները, կարծում եմ, չլինելով բժիշկ եւ դրա մասնագետը` չեմ կարող մեկնաբանել:

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

«ԱՄԵՆԱՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՑԵԼԻ ԽԱՎԸ ՄՆԱՑԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ»

– Ըստ վարչապետ Փաշինյանի` Հայաստանում օրավարձով աշխատողներ գոյություն չունեն: Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք:

Այդ հարցը մենք արդեն երկար ժամանակ է բարձրաձայնում ենք: Եվ փաստացի հիմա ունենք մի իրավիճակ, երբ կառավարությունը հայտարարում է ինչ-որ աջակցությունների արդեն, կարծես թե, 8-րդ ծրագրի մասին, բայց հենց ամենահիմնական խոցելի խավը` այն մարդիկ, ովքեր աշխատում են օրավարձով եւ այսօր փաստացի զրկված են իրենց միակ եկամտից, մնացել են իշխանության եւ կառավարության ուշադրությունից դուրս: Չգիտենք` ինչպես օգնենք այդ մարդկանց, որոնցից մեր խմբակցության անդամներն ամեն օր ստանում են հարյուրավոր նամակներ: Նույնիսկ չգիտենք, թե նրանց ինչ պատասխանենք, որովհետեւ անընդհատ կառավարությունն ասում է այս չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ կամ հաջորդ շաբաթ ինչ-որ նոր ծրագրերի մասին ենք հայտարարելու: Բայց ամեն հայտարարած ծրագրից պարզ է դառնում, որ այնքան ֆիլտրեր են` դրված այդ աջակցությունից օգտվելու համար, որ իրապես թիրախային խմբերը երբեք այդ օգնությունից չեն օգտվելու:

Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Մենուա Հարությունյան

Վարկային «արձակուրդ» տալու հարցադրմանն ի պատասխան` վարչապետ Փաշինյանն արձագանքեց, թե «ձե՞ռք եք առնում»: Հիմա ինչ-որ ծրագրեր կառավարությունը նախատեսել է, դրանք ձեռառնոցի՞ են:

Կառավարության առաջարկած վարկային արտոնությունները նախ` ոչ բոլոր վարկային կազմակերպություններն են, որ իրականանցելու են: Մյուս կողմից` առաջարկվող հետաձգումը, դա դեռ չի նշանակում վարկային «արձակուրդ», այլ նշանակում է, որ երկու ամիս հետո` մարդիկ պետք է ավելի շատ վճարեն: Հիմա պետք է վճարեն վարկի մայր գումարը եւ տոկոսները չվճարեն, ինչը, նայած վարկի տեսակից եւ մուծման ժամկետից, կարող է շատ տարբեր բեռ դառնալ: Այսօր շատ քաղաքացիներ զրկվել են իրենց հիմնական եկամտից, նրանց թվում են բոլոր այն մարդիկ, ում աշխատանքը կապված էր սպասարկման ոլորտի եւ տուրիզմի հետ, եւ փաստացի հիմա եկամուտ չունեն, եղած գումարով էլ փորձում են մի կերպ իրենց առօրյա ծախսերը հոգալ: Մենք այսօր ունենք նաեւ թանկացումներ: Անընդհատ հերքում է այդ լուրերը վարչապետը, բայց գրեթե ամեն ինչի թանկացումներ ունենք: Մի քաղաքացի ինձ նկար էր ուղարկել, որ կոճապղպեղի կգ-ը հասել է 15 հազար դրամի: Կառավարությունը պետք է ավելի թիրախային քայլեր ձեռնարկի: Իհարկե, կարեւոր է, որ այս գործընթացների արդյունքում բանկերը չսնանկանան, բայց չի կարելի բանկերին միայն ուշադրություն դարձնել, փողեր տալ եւ գործարարներին ասել` գնացեք, բանկերից վարկ վերցրեք, որպեսզի կարողանաք հարկեր մուծել եւ ձեր աշխատողների աշխատավարձերը տալ: Սա կարծում եմլավագույն լուծումը չէ, եթե չասենք, որ շատ վատ լուծում է:

Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА