o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրաժարվելու եմ դրամաշնորհից, քանի որ ոչ մի խոսք չգնաց բժիշկներին պարգևավճարներ տալու մասին. փաստաբան

26.03.2020 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հրաժարվելու եմ դրամաշնորհից, քանի որ ոչ մի խոսք չգնաց բժիշկներին պարգևավճարներ տալու մասին. փաստաբան

ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ գրում է. 

Կառավարության որոշմամբ այն ընկերությունները, որոշ բացառություններով, ովքեր այս ընթացքում, սկսած հունվար ամսից աշխատողների չեն կրճատել, աշխատավարձերը չեն նվազեցրել, տրվում է դրամաշնորհ կառավարության կողմից:
Ասեմ, որ իմ կողմից ղեկավարվող ընկերությունում ոչ միայն աշխատող չի կրճատվել, այլ նաև նոր աշխատող է ավելացվել, ինչպես նաև բացվել է նոր հաստիք՝ քաղաքացիական և վարչական հարցերով տնօրենի, սակայն ես հրաժարվելու եմ այդ դրամաշնորհից, ոչ թե նրա համար, որ դրա կարիքը չունեմ, այլ հրաժարվելու եմ նրա համար, որ նույն կառավարության նիստում ոչ մի խոսք չգնաց բժիշկներին հավելավճարներ, պարգևավճարներ տալու:
Կարծես թե Իրանը, ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում են արդեն մահերի նվազման,օջախների թուլացման մասին: Մեզ մոտ այսօր բժիշկները, կենաց ու մահու պայքար են մղում՝ վտանգելով իրենց կյանքը: Այնքան նման եք ձեր նախորդներին ձեր անսխալականության  բարդույթով, գոնե փորձեք տարբերվել մարդկանց հերոսական աշխատանքը գնահատելով: Ընդ որում բժիշկների կողքին նաև ոստիկաններն են: 

Արդյո՞ք ուսուցիչներին կտրվեն պարգևավճարներ․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը


Լևոն Բաղդասարյան www.levgroup.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА