o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասել` գնված զենքը մետաղի ջարդոն է, վիրավորանք է այն պետության հանդեպ, որից գնել են այդ զենքը»

24.03.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ասել` գնված զենքը մետաղի ջարդոն է, վիրավորանք է այն պետության հանդեպ, որից գնել են այդ զենքը»

Մինչ ողջ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, հայաստանյան իշխանությունն ակտիվորեն իրականացնում էր հանրաքվեի քարոզարշավ: Եվ միայն մարտի 16-ին որոշվեց երկրում արտակարգ դրություն հայտարարել ու հանրությանը զգոնության կոչեր անել: Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իմքայլական իշխանության հռետորաբանությունը բոլորովին այլ էր, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցել է 90-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ:

Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները․ վարչապետ

«ՍԱ ՃԱՆԱՊԱՐՀ Է` ՍԵՓԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ»

– Պարոն գեներալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել, զենք է առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես` ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»: Ի՞նչ կասեք այս մասին, հատկապես, որ Հայաստանը հիմնականում զենք գնում է ՌԴ-ից:

Վարչապետի ցանկացած հրապարակային խոսքից հետո կարելի է մի քանի փաթեթ քրեական գործ հարուցել. Ռուբեն Մելիքյանը՝ վարչապետի հնչեցրած «մաֆիոզ իրավաբանների» մասին

Նախ` ասել, թե մետաղի ջարդոն է, ճիշտ չէ: Սա վիրավորանք է այն պետության հանդեպորից գնել են այդ զենքը: Ասում եմ որպես զինվորական, որը գիտի, թե ինչ է զենքը: Ես ղեկավարել եմ զինված ուժերը` օգտագործելով այդ զենքը, խորհրդային տարիներին էլ ծառայել եմ` այն կիրառելով: Եվ այն ոչ թե մետաղական ջարդոն է, այլ հզորագույն միջոց` նախատեսված ռազմական հակամարտության համար: Աշխարհում գոյություն չունեն դրանից ավելի լավ, հզորագույն միջոցներ` սկսած զրահամեքենաներից, հրետանային սպառազինությունից, «Իսկանդեր» հրթիռային օպերատիվ-մարտավարական եւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից: Այնպես որ, ասել, թե այս ամենը մետաղական ջարդոն է, խաբեություն է: Բոլոր զինվորականները եւ իմ պատմական հայրենիքի հայաստանյան իշխանության ղեկավար կազմը պետք է ուսումնասիրեն այդ զինտեխնիկան ու դրա հնարավորությունները եւ չվիրավորեն այն երկրին, որից գնել են այն: Եվ երկրորդ` նման հայտարարությունները բացասական են ազդում զինծառայողների վրա, որոնք կսկսեն վերաբերվել այդ զենքին, ինչպես թափոնի, զրոյացված միավորի, ինչի հետեւանքով չեն խնամի, չեն սովորի եւ չեն կատարի անհրաժեշտ նորմատիվները: Իսկ դրա պատճառով կթուլանա մեր ռազմական ներուժը եւ պատրաստվածությունը, որն իր հետեւից կբերի` ի պաշտպանություն հայրենիքի` ռազմական առաջադրանքների չկատարման: Սա ճանապարհ է` սեփական բանակի մասնատման, մինչդեռ հակառակը պետք է լինի` զինված ուժերում սպայական կազմը պետք է սովորեցնի զինվորներին, թե ինչպես կիրառել այդ զենք-զինամթերքը: Յուրաքանչյուր զինվորական, գեներալ, կապ չունի, թե` ով, պետք է լավ տիրապետի զինամթերքին եւ իմանա դրա հնարավորությունները, որպեսզի անհրաժեշտության ժամանակ կարողանա կատարել իր առջեւ դրված ռազմական առաջադրանքը:

Ովքեր են ֆեյսբուքյան «ֆրոնտավիկներն» ու ինչու է մեր դեմոսն անգամ օխլոսանում. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

Փաշինյանը նաեւ քննադատություն է հնչեցրել, թե ապրիլյան պատերազմից հետո` երբ գնացել է սահման, այն ավտոմատը, որն իրեն տվել են, 1973 թվի էր` իրենից երկու տարով մեծ էր: Իսկ հիմա գործարանային «յուղը վրեն» ավտոմատներով են զինվորները կանգնում սահմանին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մտքին:

Եթե կա գումար, եւ նա ուզում է գնել նոր զենք, ո՞վ է դեմ, թող գնի: Բայց պետք չէ վիրավորել այն, ինչ ունենք: Մենք, ի դեպ, պատերազմել ենք այդ 70-ականների զենքով եւ հաղթել ենք` ազատագրելով մեր Արցախը, եւ թույլ չենք տվել հակառակորդին, որպեսզին գրավի Զանգեզուրը, ինչպես նաեւ հարձակվի Նախիջեւանի կողմից: Իսկ հիմա այդ զենքը դարձավ թափո՞ն: Այն ամենեւին էլ թափոն չէ, քանի որ այսօր այն արտադրող եւ վաճառող կողմը զինամթերք է արտադրում այդ զենքի համար: Եթե հիմա դեն գցեն այդ զենքը եւ գնեն ՆԱՏՕ-ական կամ այլ տեսակի զենք, ապա դրա համար զինամթերք որտեղի՞ց են ճարելու: Հենց այդ ժամանակ իրենց գնած նոր զենքը կդառնա թափոն: Իսկ դուք ինքներդ չեք արտադրում զինամթերք, նշանակում է, որ պետք է կատարելագործվել այդ զենքի կիրառման գործում եւ նաեւ կատարելագործել զինված ուժերը: ՌԴ-ն շարունակ կատարելագործում է իր զինված ուժերը` նորարարականացնելով այն, ինչպես նաեւ զինված պայքարի նոր միջոցներում հմտություններ ձեռք բերելով: Էլի եմ ասում` ո՞վ է դեմ, եթե փող կա, թող նոր զենք գնեն, ինչպես Ադրբեջանն է անում: Օրինակ` Ադրբեջանը գնում է այնպիսի զենք ու զինամթերք, որը հիմա Հայաստանում համարում են, այսպես ասած, թափոն: Իսկ ամբողջ Ուկրաինայում, Բելառուսում, ՌԴ-ում այդ զենքը կիրառվում է, ու ոչ մեկը այն «թափոն» չի համարում: Հայաստանը «Սմերչ» ունի, հասկացանք, Սու-30 ՍՄ բազմաթիրախային կործանիչներ գնեց, շատ ապրեն, բայց հիմա էլ անօդաչու թռչող սարքեր գնելու ժամանակն է, դե գնեք, ինչպես Սաուդյան Արաբիայում է, որտեղ երբ 28 անօդաչու սարքեր հարձակվեցին, ամբողջ երկրագունդը դղրդաց: Երբ կգնեն, այդ ժամանակ կարելի է անգամ պարոն Փաշինյանի արձանը կանգնեցնել: Գուցե, նա ընդամենը ժողովրդի մոտ այդպես է արտահայտվել, որպեսզի ապացուցի, թե ուզում է զե՞նք գնել եւ հզորացնել զինվորական տեխնիկա՞ն: Բայց նա պարտավոր է դա անել, որովհետեւ ինքն է այսօր պատասխանատու երկրի անվտանգության համար: Ոչինչ ապացուցել պետք չէ, այլ եթե կա հնարավորություն, պետք է բյուջեում գումար նախատեսել եւ շարունակ վերազինել բանակը` սովորեցնելով զինված ուժերին, թե ինչպես կիրառել այդ նոր տեխնիկան: Իսկ այն, ինչ ունենք, պետք է պահպանել, ինչը հնամաշ է` ժամանակին դուրս գրենք: Օրինակ, ավտոմատը պետք է մի քանի հազար անգամ կրակի, եթե այդքան կրակել են, այն համարվում է անպիտան, այդ ժամանակ պետք է դուրս գրել այդ ավտոմատը: Կան բոլոր կանոնները` տեխնիկայի օգտագործման, որտեղ նշված է, թե որոնք այլեւս շահագործման ենթակա չեն: Սա գիտություն է: Իսկ եթե պարոն Փաշինյանը  հնարավորություն ունի` ոչ միայն պաշտպանողական, այլ նաեւ հարձակողական զենքեր գնելու, այդ ժամանակ կարելի էր նույնիսկ նրա մի քանի արձանը կանգնեցնել:

Ամենազբաղված պարետ Ավինյանը Ջոնի Բրջոնիի ծնունդին էր «մասնակցում»

«ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐՈՎ ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱ ԵՄ»

– Պարոն Տեր-Գրիգորյանց, ուղիղ մեկ շաբաթ է մնացել Արցախի նախագահական ընտրություններին: Ի՞նչ սպասումներ ունեք ընտրության արդյունքներից:

Անկեղծ ասած, այն մարդիկ, որոնք իրենց թեկնածությունն են առաջադրել` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ այլք, բոլորին ճանաչում եմ եւ ընկերություն եմ արել այդ մարդկանց հետ` ամեն մեկի հետ իր տեղում: Օրինակ, հիմա ընտրություններին ներգրավված է Սամվել Բաբայանը, որը ստեղծել է Արցախի պաշտպանության բանակը, ինչպես հիմա Դոնբասում է նմանատիպ իրավիճակ: Նա բանակի շատ ուժեղ ղեկավար էր` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին: Ո՞վ կարող է ասել, որ այդպես չէր, չէ՞ որ սա է իրականությունը: Մենք դեռ բանակ չունեինք, բայց Սամվել Բաբայանն ու Սերժ Սարգսյանն արդեն մեր պաշտպանությունն էին կազմակերպում` թշնամու ագրեսիվ գործողություններից: Արդյունքում ազատագրում էին տարածքներ եւ պաշտպանում տեղացիներին: Սամվել Բաբայանը շատ կազմակերպված իր պարտքը կատարել է, իսկ այն, որ նա հիմա ունի քաղաքական այլ հայացքներ, դրա մասին չգիտեմ, քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Իսկ Մասիս Մայիլյանը շատ կիրթ, պատասխանատու, քաղաքականապես գրագետ, դիվանագետ, զսպված մարդ է: Անձամբ ես շատ հարգում եմ իրեն: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, գիտեմ, որ նա եղել է վարչապետ: Իսկ իր որակների մասին, թե ինչ են խոսում ու գրում, ինձ չի հուզում, որովհետեւ շատ քիչ գիտեմ իրեն: Երբ ինձ հրավիրել են Արցախ, եւ նա վարչապետ էր, մի քանի անգամ տեսնվել ենք, շատ հարգալից տպավորություն է թողել: Վիտալի Բալասանյանի մասին եւս ոչինչ ասել չեմ կարող: Միայն լսել եմ, թե ինչպիսին է նա` շատերը գովում էին, ոմանք` քննադատում, մյուսները բոլորովին այլ կարծիք էին հայտնում: Ես նրան մոտիկից ծանոթ չեմ: Ուստի` չեմ կարող նրան բնութագրել: Եթե հիմա լինեի Արցախում ու մոտենայի Վիտալի Բալասանյանին եւ մի քանի րոպե զրուցեի, կողքից կասեին` օ՜, տեսեք, գեներալ-լեյտենանտ Գրիգորյանցը սատարում է Բալասանյանին: Իսկ եթե մոտենայի Մասիս Մայիլյանին, նույնը նրա մասին կասեին: Դրա համար ինձ հիմա լինել այնտեղ, չի կարելի: Անկեղծորեն, ասացի բոլորի մասին այն, ինչ մտածում էի` ոչինչ չհորինելով, ոչինչ չհերքելով, իսկ այն, ինչ խոսում են ու գրում, չեմ մեկնաբանում, բամբասանքներով չեմ զբաղվում, որովհետեւ պատիվ ունեցող սպա եմ:

Այսօր ինձ համար ոչ թե քաղաքական հաշիվներ պարզելու, այլ ազգի փրկության պահ է. Արա Բաբլոյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА