o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծանր էր տեսնել եկեղեցին` առանց հավատավոր ժողովրդի» (Տեսանյութ)

24.03.2020 20:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ծանր էր տեսնել եկեղեցին` առանց հավատավոր ժողովրդի» (Տեսանյութ)

 Ն.Ս.Օ.Օ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի որոշմամբ` Սուրբ պատարագի արարողություններն այս շրջանում կանցկացվեն դռնփակ` առանց հավատավոր ժողովրդի մասնակցության: Իսկ ըստ կարելիության` տեղերում կկազմակերպվեն պատարագների առցանց հեռարձակում: Այս ձեւաչափով առաջին կիրակին էր, որ մարդիկ Սուրբ պատարագին մասնակից դարձան միայն օնլայն հետեւելով: Անդրադառնալով վերոնշյալին` հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ նշում է, որ ծանր էր տեսնել եկեղեցին` առանց հավատավոր ժողովրդի:

Վեհափառ Հայրապետն աղոթել է բժշկության համար. Ծաղկազարդին դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Այնպես եղավ, որ մենք Սուրբ պատարագին միմիայն կարող ենք մասնակից լինել` նայելով հեռուստատեսությամբ: Կարծում եմ` պետք է մտածենք, թե ինչու այսպես եղավ: Ավելի գլոբալ ու վեհ դիտարկենք այս ամենը, թե որտե՞ղ, ո՞ր պահին մենք շեղվեցինք այն իրական ճանապարհից, ի՞նչը մեզ խառնեց: Գուցե բարոյականության եւ անբարոյականության սահմանին մոտենալն ու չհասկանալն էր պատճառը, գուցե մրցակցությո՞ւնը, կամ այս ազատությունները, որոնց դեռ պատրաստ չէինք: Ամենաթողություն կար, եւ ով ինչ խոսում էր, անում, ասում էին` ոչինչ, իր գործն է: Կարծում եմ` այս ժամանակը պետք է օգտագործենք, որպեսզի հասկանանք, թե ինչու է մեզ արգելված եկեղեցի մտնել Սուրբ Զատկի օրով: Մենք չենք կարող դա անել, եւ ոչ ոք չի մտածում դրա մասին, թե ինչ տեղի ունեցավ: Գուցե մեր ոգեղենությանը շատ լուրջ վնա՞ս էր հասցվել: Այս ամենի մասին ինձ թույլ եմ տալիս ասելու, որովհետեւ հոգեբանությունն այն գիտությունն է, որը անմիջական կապված է ոգեղենության հետ:

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը. դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ուղիղ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հոգեբանի հետ «Իրավունք TV»-ի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА