o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՅԱՄԻՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ

23.03.2020 15:52 ՍՊՈՐՏ
ՄԱՅԱՄԻՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ

Նոել (իրական անուն ՝ Նորայր) Միքայելյանը ծնվել է 1990 թ. սեպտեմբերի 18-ին Երևանում: Գերմանացի ծանր քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է: Միքայելյանը WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն և WBO միջազգային ծանր քաշային կարգի չեմպիոն է, ներկայումս ապրում և մարզվում է Մայամիում:

Մխիթարյանն ու թիմակիցներն ամանորին ընդառաջ բարեգործական այց են կատարել Հռոմի եկեղեցիներից մեկը

2011 թ. ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Համբուրգ քաղաքի հեղիանակավոր համալսարաններից մեկի իրավաբանության ֆակուլտետ՝ զուգահեռաբար զբաղվելով պրոֆեսիոնալ բռնցքամարտով՝ հայազգի մեկ այլ հայտնի բռնցքամարտիկ Խորեն Գևորի անմիջական մարզչության ներքո: Նշենք, որ Խորեն Գևորը հանդիսանում է բռնցքամարտիկի մոր նախկին ամուսինը: 

Ի դեպ նշենք, որ սփյուռքում բնակվող մեր մարզիկը առաջիկայում պատրաստվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությանըՙ ծանր քաշային կարգում: Ուստի այս առումով iravunk.com-ը կապ հաստատեց Մայամիում բնակվող Նոել Միքայելյանի հետ եւ մի շարք հարցեր ուղղեց մարզիկին: 

- Նոել, նախ կցանկանայինք ճշտել, քանի՞ տարի տևեց Ձեր համագործակցությունը Խորեն Գևորի հետ:

- Շուրջ 4-5 տարի:

-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Խորեն Գևորի հետ ներկայումս:  Տեղյակ ենք, դուք ունեք նաև քույր, ով հանդիսանում է Խորենի դուստրը:

- Կարելի է ասել՝ նորմալ, փոխադարձ հարգանքի վրա կառուցված հարաբերություններ: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, ում մասնագիտական որակներն ակնհայտ բարձր մակարդակի են: Այո, Խորենի և իմ մոր համատեղ ամուսնությունից ծնվել է մեր քույրը՝ Լիլիյա Գևորգյանը, ով 12 տարեկան Է, դպրոց է հաճախում:

 

(Սաուրլանդ ակումբ. Խորեն Գևորի հետ)

 

- Ի՞նչ կասեք Ձեր եղբոր՝ Աբել Միքայելյանի մասին, ով նույնպես զբաղվում է բռնցքամարտով:

- Աբելը նույնպես իրավաբան է, աշխատում է Համբուրգում գտնվող հանրաճանաչ իրավաբանական ընկերություններից մեկում: Երբեմն հանդես է գալիս մենամարտերով, նաև՝ որպես սպարինգ պարտնյոր, սակայն ներկայումս հիմնականում կենտրոնացած է իր մասնագիտական ոլորտի ու աշխատանքի վրա:

Հայ բռնցքամարտիկը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը

2013 թ.-ին կրելով 8-ը հաղթական մենամարտեր, Նոել Միքայելյանը  ստորագրում է երկարաժամկետ պայմանագիր Գերմանիայում հայտնի բռնաքամարտի ակումբներից մեկի՝ Sauerland Promotion- ի հետ: 2014 թ. դառնում է WBO վարկածով աշխարհի չեմպիոն: 2015 թ.-ին նա արդեն WBO վարկածով միջազգային չեմպիոն էր և 3 անգամ անընդմեջ հաղթելով պաշտպանել է այդ տիտղոսը:

 

(քրոջ` Լիլիայի հետ) 

 

Հայազգի բռնցքամարտիկը հայտնի գերմանական Saurland ակումբի հետ ստորագրված պայամանգրի շրջանակներում մասնակցել է Բռնցքամարտի աշխարհի սուպեր մրցաշարին, ուր մրցավարների անարդար ու հակասական որոշման արդյունքում տանուլ է տալիս մարտը՝ ֆավորիտ Մայրիս Բրիդիսի դեմ պայքարում: WBC Diamond World տիտղոսի համար Չիկագոյում կազմակերպված այդ մրցաշարում Բրիդիսի և Միքայելյանի միջև հանդիպումը շարունակում է մնալ 2018-ի բռնցքամարտի բնագավառում ամենախայտառակ որոշումներից մեկը: 2019թ. Նոել Միքայելյանը տեղափոխվում է Մայամի, ուր շարունակում է իր մարզումները նոր մենեջերի ու մարզիչի ուղորդմամբ ՝ ներկայումս պատրաստվելով առաջիկայում կայանալիք աշխարհի բռնցքամարտի տիտղոսի առաջնությանը:

 

(եղբոր ՝ Աբելի հետ) 

Մխիթարյանը մասնակցել է «Արսենալի» բարեգործական միջոցառմանը (տեսանյութ)

 

- Հայ բռնցքամարտիկներից ո՞ւմ կառանձնացնեիք՝ որպես ֆավորիտներ:

- Ես կասեի, որ մեր բոլոր բռնցքամարտիկներն էլ չափազանց պատրաստված են, ինչպես Հայաստանի դրոշի ներքո հանդես եկողները, այնպես էլ՝ օտար երկրներում: Անկասկած նշելի են Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Խորեն Գևորը, Վանես Մարտիրոսյանը, Ազատ Հովհանիսյանը եւ այլոք:

- Իսկ համաշխարհային բռնցքամարտում ո՞ւմ կառանձնացներիք:

- Առաջին հերթին Անդրե Ուորդին, նա չափազանց խելացի բռնցքամարտիկ է, ինչպես նաև ազգությամբ ուկրաինացի Վասիլ Լոմաչենկոյին, մեքսիկացի բռնցքամարտիկ Օսկար դե լա Խոյային:

Նշենք, որ Նոելը համարվում է ռեյտինգային բռնցքամարտիկ, մասնավորապես՝ WBC վարկածով Գերմանիայում թիվ 1 ծանր քաշային մարզիկն է:2020 թվականի հունվարի դրությամբ Նոելը WBC վարկանիշային աղյուսակում դասվում է 4-րդ տեղում՝ աշխարհի լավագույն ծանր քաշային բռնցքամարտիկների տասնյակում, այդ թվում՝ և՛ Թրանսնացիոնալ(transnational) բռնցքամարտի վարկանիշային աղյուսակում, և՛ BoxRec- ի կողմից:

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մարզական վիճակը հիմա՝ աշխարհի առաջնությունից առաջ:

- Շատ լավ, պատրաստվում եմ բարձր մակարդակով և գերազանց մարզավիճակում եմ: Շատ լավ եմ զգում իմ նոր մարզիչի հետ՝ ԱՄՆ-ում: Կարող եմ անկեղծանալ, որ իմ կարիերայում ամենալավ ժամանակներն եմ ապրում:

 

 

- Արդյո՞ք Ձեր ներկա ակումբում՝ հեռավոր Մայամիում տեղյակ են, որ դուք ազգությամբ հայ եք:

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում կմասնակցի բարեգործական միջոցառման

- Այո, իհարկե: Դա արտացոլված է իմ ազգանվան մեջ և իմ խառնվածքում:

- Մեր ունեցած տվյալներով վերջին անգամ հայրենիքում եղել եք մոտ 7-ը տարի առաջ, առաջիկայում պատրաստվո՞ւմ եք կրկին այցելել:

- Անշուշտ: Հայրենիքի հետ իմ կապը բավական սերտ է, պարզապես կարիերայի, ժամանակի ու աշխարհագրական մեծ տարածության հանգամանքների պատճառով չի հաջողվում հաճախ այցելել, բայց առաջիկա մենամարտից հետո պլանավորում եմ առնվազն մեկ ամիս անցկացնել հայրենիքում:

 

 

- Մեզ հայտնի է նաև, որ ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես, Ձեր նպաստն եք բերելու մի շարք հայրենանվեր ու հայանպաստ ծրագրերի:

- Այո, ինձ հետաքրքրում է ցեղասպանության խնդիրը, մեր հայրենիքի անվտանգ սահմաններն ու միջազգային հեղիանակությանն առնչվող բազմաթիվ հիմնահարցեր: Ես պլանավորում եմ նաև իմ նպաստը բերել մեր հայրենիքում լրջագույն խնդիր հանդիսացող ծնելիության հանգամանքին և պատրաստվում եմ համագործակցել ՛՛Hay՛՛ ասոցիացիայի հետ, քանի որ խանդավառված եմ նրանց ազգանվեր գործունեությամբ: Ի դեպ, կորոնովիրուսով պայմանավորված, ներկայումս աշխարհում մեծ ցնցում առաջացրած վարակի պանդեմիայի պայմաններում, ՛՛Hay՛՛ ասոցիացիան ստեղծել է ՛՛Հայ տարեցներ՛՛ ծրագիրը, որի շրջանակներում, մեր տարեցների համար կազմակերպվում է օգնություն՝ սննդի առաքման տեսքով, որպեսզի նրանք տանից դուրս չգան, որին իմ աջակցությունն ու նպաստը բերել եմ ես ինքս: Նաև կոչ եմ անում Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, հնարավաորության սահմաններում միանալու նշյալ ծրագրին՝ կատարելով իրենց նվիրատվությունները www.gofundme.com-ին, կամ կապ հաստատել Երևանում գործող ՛՛Hay՛՛ ասոցիացիա գրասենյակի հետ: Իմ կարծիքով, այս օրերին նման նախաձեռնությունները ողջունելի են:

 

Այսպիսով, հայազգի մեր բռնցքամարտիկը անընդմեջ քննարկվում և ներկայացվում է համաշխարհային մամուլի էջերում՝ գտնվելով սպորտային մեծ հանրույթի ուշադրության կիզակետում, այդ թվում՝ ESPN-ի, ուր վերջինիս ներկա կարգավիճակը աշխարհի վարկանիշային աղյուսակում ակնհայտորեն բարձր է՝ որպես բռնցքամարտի աշխարհի տիտղոսակիր:

Մեսսիի բարեգործական հիմնադրամի դեմ հետաքննություն է սկսվել

Բռնցքամարտիկի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Ինստագրամի (instagram)  պաշտոնական էջ, որը ներկայացնում ենք ստորև: 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

“Opportunity often comes disguised in the form of misfortune, or temporary defeat”

Публикация от NOEL MIKAELIAN (@noelmikaelian) 25 Фев 2020 в 2:29 PST

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА