o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալական իշխանությունները նշում են, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին չի հասել

23.03.2020 15:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալական իշխանությունները նշում են, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին չի հասել

Իտալացիներին սպասվում են ծանր փորձություններ, քանի որ երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակը դեռ չի հասել իր գագաթնակետին, վարակված քաղաքացիների թիվը կավելանա, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

Իրանում փակվել է Թավրիզի շուկան. կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 60.500-ը. Reuters

«Դրանք կլինեն ամենադժվար օրերը, քանի որ մենք չենք հասել վարակի առավել սուր փուլին, և թվերը դեռ աճելու են: Առաջիկա օրերին մենք ակնկալում ենք ձեռնարկված միջոցառումների արդյունքը», - հայտարարել է կառավարության ղեկավարը՝ թուրինյան «La Stampa» թերթին տված հարցազրույցում:

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար կառավարության ձեռնարկած միջոցները չեն կարող միանգամից արդյունք տալ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА