o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է բոլոր արտասահմանյան այցերը

13.03.2020 11:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է բոլոր արտասահմանյան այցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկել է բոլոր արտասահմանյան այցերը, տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Թուրք ղեկավարի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ իշխանությունները որոշել են նաև մեկ շաբաթով փակել տարրական և միջնակարգ դպրոցները, երեք շաբաթով էլ` համալսարանները:

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը

Բացի այդ, բոլոր սպորտային միջոցառումները Թուրքիայում մինչև ապրիլի վերջ կանցկացվեն առանց հանդիսականների:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА